Հա

Մշակոյթ

21/05/2019 - 08:00

«Հայերը պահպանել են աշխարհի ամենափոքր աղօթագիրքը». «Iran Front Page»-ի անդրադարձը

Իրանական «Iran Front Page» պարբերականն անդրադարձել է Սպահան քաղաքի Սուրբ Ամենափրկիչ վանքում պահւող աշխարհի ամենափոքր աղօթագրքին, որը պահպանել են հայերը:

«alikonline.ir» - Իրանական «Iran Front Page» պարբերականն անդրադարձել է Սպահան քաղաքի Սուրբ Ամենափրկիչ վանքում պահւող աշխարհի ամենափոքր աղօթագրքին, որը պահպանել են հայերը: Գրում է «Tert.am»-ը:

Աղբիւրը նկատում է, որ Նոր Ջուղա թաղամասում գտնւող վանքն Իրանի ամենագեղեցիկ եկեղեցիներից է եւ հանդիսանում է երկրի տարածքում գտնւող քրիստոնէական կառոյցներից ամենաինքնատիպերից մրկը:

1606 թ. կառուցւած վանքի բակում գործում է թանգարան-գրադարան, որտեղ պահւում է աւելի քան 700 ձեռագիր՝ հայերէնով եւ միջին դարերում կիրառելի այլ լեզուներով: Բացի այդ այստեղ պահւում են աշխարհի ամենագեղեցիկ կտակարաններից մի քանիսը:

Այդ սուրբ գրւածքներից մէկը յայտնի է ամբողջ աշխարհում. հայ մանրանկարիչների կողմից ստեղծւած ամենափոքր աղօթագիրքը, որը կշռում է ընդամենը 0.7 գր., ունի 14 էջ: Այն «Հայր մեր» աղօթքի՝ տարբեր լեզուներով գրւած տարբերակներն է պարունակում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։