Հա

Մշակոյթ

21/05/2019 - 10:00

Ալէն Դելոնը ստացել է պատւաւոր «Ոսկէ արմաւենի»

Կաննի կինոփառատօնում կինեմատոգրաֆիայում ներդրման համար պատւաւոր «Ոսկէ արմաւենի»-ն տրւել է ֆրանսիացի լեգենդար դերասան Ալէն Դելոնին։

«alikonline.ir» - Կաննի կինոփառատօնում կինեմատոգրաֆիայում ներդրման համար պատւաւոր «Ոսկէ արմաւենի»-ն տրւել է ֆրանսիացի լեգենդար դերասան Ալէն Դելոնին։ «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ, մրցանակի յանձնման արարողութիւնը կայացել է նախօրէին, ինչից յետոյ Փառատօնի պալատում ցուցադել են 1976 թւականի «Մսեօ Կլէյն» քրէական դրաման։ Տեղեկացնում է «Panorama.am»-ը:

Աւելի վաղ դերասանն ասել է, որ երկար ժամանակ տարակուսում էր՝ ընդունել այդ բարձրագոյն մրցանակը, բայց արդիւնքում որոշել է այդպէս յարգանքի տուրք մատուցել այն ռեժիսորներին, որոնց հետ նա աշխատել է։

Կինոյի եւ թատրոնի ֆրանսիացի դերասան, պրոդիւսեր, սցենարիստ Ալէն Դելոնը առաւել հանրաճանաչութիւն է ձեռք բերել «Պայծառ արեւի վրայ» (1960), «Ռոկկոն եւ իր եղբայրները» (1961), «Ընձառիւծ» (1963, ներկայացւել է «Ոսկէ գլոբուս»-ի «տղամարդկանց շրջանում ամենախոստումնալից նորեկ» անւանակարգում) եւ այլ ֆիլմերում կերտած դերերով։ Արժանացել է «Սեզար» մրցանակի «Մեր պատմութիւնը» ֆիլմում (1984) տղամարդու լաւագոյն դերակատարման համար։ Պատւաւոր Լեգէոնի շքանշանի սպայ է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։