Հա

Մշակոյթ

21/05/2019 - 11:50

Շառլ Ազնաւուրի 95-ամեակի կապակցութեամբ Փարիզում յուշատախտակ կը բացւի

Մեծ արտիստի 95-ամեակի առթիւ Փարիզի քաղաքապետարանը, համագործակցելով «Ազնաւուր» հիմնադրամի հետ, Ազնաւուրի ծննդեան օրւայ նախօրէին՝ մայիսի 21-ին, Ֆրանսիայի մայրաքաղաքում կազմակերպում է մի շարք միջոցառումներ։

«alikonline.ir» - Մայիսի 22-ին լրանում է «Ազնաւուր» հիմնադրամի համահիմնադիր, լեգենդար արտիստ Շառլ Ազնաւուրի 95-ամեակը։ Մեծանուն արտիստի ծննդեան տարեդարձին ընդառաջ եւ ամբողջ տարւայ ընթացքում աշխարհի տարբեր անկիւններում նրա արւեստը նշանաւորող միջոցառումներ են կազմակերպւում՝ ցուցահանդէսներ, համերգներ, յուշարձանների բացում, հանրային վայրերի, հաստատութիւնների անւանակոչութիւն: Ըստ «Yerkir.am»-ի՝ յայտնում են «Ազնաւուր» հիմնադրամից։

Մեծ արտիստի 95-ամեակի առթիւ Փարիզի քաղաքապետարանը, համագործակցելով «Ազնաւուր» հիմնադրամի հետ, Ազնաւուրի ծննդեան օրւայ նախօրէին՝ մայիսի 21-ին, Ֆրանսիայի մայրաքաղաքում կազմակերպում է մի շարք միջոցառումներ։

Ազնաւուր ընտանիքի փարիզեան առաջին բնակարանի հասցէում կը բացւի յուշատախտակ՝ Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոյի, քաղաքային իշխանութիւնների, նշանաւոր անձանց եւ, իհարկէ, Ազնաւուր ընտանիքի անդամների ներկայութեամբ։ Յուշատախտակը կը տեղադրւի Փարիզի 6-րդ շրջանի Մսեօ լը Պրենս 36 հասցէում, որտեղ Փարիզ ժամանելուց յետոյ բնակութիւն է հաստատել Ազնաւուրեանների ընտանիքը, եւ որտեղ անցել է Շառլ Ազնաւուրի մանկութիւնը։

Տօնակատարութիւնը համերգային ձեւաչափով կը շարունակւի Փարիզի քաղաքապետարանին յարող հրապարակում, որտեղ Փարիզի ժամանակով ժամը 17:00-ից կը սկսւի համերգ՝ նւիրւած Ազնաւուրի տարեդարձին։ Համերգին ելոյթներով հանդէս կը գան Փարիզի քաղաքային երգչախումբը, Անդրէ Մանուկեանը, Ժոանա Մենդիլը, Եսայի Ալթունեանը, Ազնաւուրին նւագակցած դաշնակահար Էրիկ Բերշօն եւ այլ երաժիշտներ։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։