Հա

Մշակոյթ

26/05/2019 - 10:30

Կաննի «Ոսկէ արմաւենի»-ն բաժին հասաւ «Մակաբոյծներ»-ին

Կաննի գլխաւոր մրցանակը՝ «Ոսկէ արմաւենի»-ն, բաժին է հասել կորէացի ռեժիսոր Պօն Չժուն Խոյի «Մակաբոյծները» ֆիլմին։

«alikonline.ir» - Երէկ՝ մայիսի 25-ին, աւարտւել է Կաննի 72-րդ միջազգային կինոփառատօնը: Հաղորդում է կինոփառատօնի պաշտօնական կայքը:

Կաննի գլխաւոր մրցանակը՝ «Ոսկէ արմաւենի»-ն, բաժին է հասել կորէացի ռեժիսոր Պօն Չժուն Խոյի «Մակաբոյծները» ֆիլմին։

Նշենք, որ «Մակաբոյծները» աղքատ ընտանիքի պատմութիւն է, որի բոլոր անդամները ստիպւած են գործի ընդունւել հարուստների մօտ։

Երկրորդ մրցանակին՝ «Գրան պրի»-ին, արժանացել է ռեժիսոր Մատի Դիոպի «Ատլանտիկ» ֆիլմը։

Ժիւրիի յատուկ մրցանակին են արժանացել միանգամից երկու ֆիլմ՝ Լաջա Լիի «Մերժւածները» եւ Կլեբէր Մենդոս-կրտսերի «Բակուրաուն»։

Յիշեցնենք որ, Կաննի 72-րդ միջազգային կինոփառատօնը մեկնարկել էր մայիսի 14-ին, երէկ կայացաւ մրցանակաբաշխութեան հանդիսաւոր արարողութիւնը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։