Հա

Մշակոյթ

26/05/2019 - 09:20

Գիտնականները յայտնաբերել են հին եգիպտական բուրգի դռների «բանալին»

Գիտնականները, որոնք մասնագիտացել են Հին Եգիպտոսի հետազօտութիւններում, վերջին պեղումների ժամանակ կարողացել են յայտնաբերել Գիզայի Մեծ բուրգի մուտքը, որն աշխարհի պահպանւած հրաշալիքներից մէկն է:

«alikonline.ir» - Գիտնականները, որոնք մասնագիտացել են Հին Եգիպտոսի հետազօտութիւններում, վերջին պեղումների ժամանակ կարողացել են յայտնաբերել Գիզայի Մեծ բուրգի մուտքը, որն աշխարհի պահպանւած հրաշալիքներից մէկն է: Ըստ «News.am»-ի՝ տեղեկացնում է «Planet-today»-ը։

Աւելի վաղ այդ մուտքը հետազօտողներին յայտնի չէր։ Փաստօրէն այն մի ինչ-որ բաւական մեծ խոռոչ է եւ գտնւում է բուրգի հիւսիսային մասում երկրի մակերեւոյթից 56 ֆուտ վերեւ։ Դրա տակ մի քանի մետրի վրայ բուրգի այսպէս կոչւած «ստորին մուտքն» է, որը փակւած է քարով։ Իսկ վերեւում յայտնաբերւած խոռոչը կարող է լինել «վերին մուտքը»։

Ներկայում գիտնականները նախատեսում են թոյլտւութիւն ստանալ աշխատանքներ իրականացնելու համար, որոնք անհրաժեշտ են յայտնագործութեան հետագայ ուսումնասիրման համար։

Նրանց խօսքով՝ նրանցից կը պահանջւի ծակել քարէ փակոցը, որտեղ գտնւում է յայտնաբերւած մուտքը։ Իսկ յետոյ արդի տեսախցիկի օգնութեամբ ուսումնասիրել գտնւած խոռոչը։

Ինչպէս կարծում է գիտական աշխատանքների ղեկավար Մեթեու Սիբսոնը, նոր մուտքի յայտնաբերումը կարող է էական ազդեցութիւն ունենալ նման շինութիւնների իսկական նշանակութեան մասին, որը բաց է առայսօր։

Գուցէ գիտնականները ստիպւած լինեն նորից գրել պատմութիւնը դրանց ստեղծման մասին։ Իսկ գուցէ երեքհազարամեայ գաղտնիքները դադարեն այդպիսին համարւել։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։