Հա

Մշակոյթ

02/06/2019 - 14:20

Պատմութեան լաւագոյն երգը

«24/7 Wall Street» պորտալը կազմել է բոլոր ժամանակների լաւագոյն երգերի վարկանշային ցուցակը։ «Kulturomania.ru»-ի հաղորդմամբ, այն կազմելիս հաշւի է առնւել վաճառքի ցուցանիշը, «Billboard»-ի վարկանշային աղիւսակներում յայտնւելը, քաւեր-տարբերակների քանակը, կոմպոզիցիայի ժողովրդականութիւնը։

«alikonline.ir» - «24/7 Wall Street» պորտալը կազմել է բոլոր ժամանակների լաւագոյն երգերի վարկանշային ցուցակը։ «Kulturomania.ru»-ի հաղորդմամբ, այն կազմելիս հաշւի է առնւել վաճառքի ցուցանիշը, «Billboard»-ի վարկանշային աղիւսակներում յայտնւելը, քաւեր-տարբերակների քանակը, կոմպոզիցիայի ժողովրդականութիւնը։ Գրում է «Panorama.am»-ը:

Առաջին տեղում է «The Beatles»-ի հանրայայտ «Yesterday» երգը։ Այն թողարկւել է 1965 թւականին եւ այս ողջ ընթացքում այն երգել են 655 անգամ։ Ստեղծագործութեան հեղինակն է Փօլ ՄաքՔարթնին։

Երկրորդ տեղում է Սայմոն եւ Գարֆունկելի դուէտի «Bridge Over Troubled Water»-ը։ Այն ներկայացւել է 1970 թւականին։ Երրորդ տեղում է երգչուհի Ադելի «Rolling In the Deep» երգը, որը նա կատարել է 2010 թւականին։

Բոլոր ժամանակների լաւագոյն երգերի տասնեակում է՝ «Hey Jude» (The Beatles), «All of Me» (Ջոն Լեջենդ), «Bad Romance» (Լեդի Գագա), «Bohemian Rhapsody» (The Queen), «Let It Be» (The Beatles) եւ «Ain’t No Sunshine» (Բիլ Ուիզերս)։

«24/7 Wall Street» պորտալի վարկանշային ցուցակում ընդհանուր 100 երգ է ընդգրկւած։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։