Հա

Մշակոյթ

12/06/2019 - 11:30

Վանի Սուրբ Թովմաս հայկական վանական համալիրը վերակառուցման կարիք ունի

Վանի Սուրբ Թովմաս հայկական վանական համալիրը կիսաւեր վիճակում է։  Գանձախոյզների ու վատ կլիմայական պայմանների պատճառով մեծապէս վնասւած համալիրն այսօր վերականգնման ու խնամքի կարիք ունի։

«alikonline.ir» - Վանի Սուրբ Թովմաս հայկական վանական համալիրը կիսաւեր վիճակում է։  Գանձախոյզների ու վատ կլիմայական պայմանների պատճառով մեծապէս վնասւած համալիրն այսօր վերականգնման ու խնամքի կարիք ունի։ Գրում է «Ermenihaber.am»-ը՝ յղումով «Memurlar.net»-ին:

Թովմաս առաքեալի մասունքների ամփոփման նպատակով 11-րդ դարում կառուցւած եկեղեցին գտնւում է Վանայ լճի անմիջական հարեւանութեամբ՝ 2․000 մետր բարձրութեամբ բլրի գագաթին։

Վանի Գեւաշ շրջանի Ալթընսաչ գիւղի մօտակայքում գտնւող վանական համալիրի հեռաւորութիւնը Վանայ լճից կազմում է 80 մ., Գեւաշ շրջանից՝ 40 կմ.։ Այստեղ կարելի է հասնել եւ ցամաքով, եւ նաւերով։

Վանի նահանգապետարանն ու Թուրքիայի մշակոյթի եւ զբօսաշրջութեան նախարարութեան նահանգային վարչութիւնը պատմական կառոյցի պահպանմանն ուղղւած որոշակի աշխատանքներ նախաձեռնել են, սակայն դրանից անցել են տարիներ, իսկ համալիրի վիճակը միայն աւելի անմխիթար է դարձել։

Գեւաշ շրջանի ղեկավար Մուրաթ Սեզերը յայտնել է, որ իրենք կրկին դիմել են մշակոյթի եւ զբօսաշրջութեան նախարարութիւն՝ Սուրբ Թովմաս վանական համալիրի վերակառուցման պահանջով։ Կիսաւեր լինելու պատճառով այսօր նաեւ զբօսաշրջիկների կողմից անտեսւած պատմական կառոյցը վերականգնւելու եւ համապատասխան խնամքի դէպքում կարող է զբօսաշրութեան կարեւոր կենտրոնի վերածւել։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։