Հա

Մշակոյթ

24/06/2019 - 10:40

Մահացել է լեգենդար Դէյւ Բարթոլոմիւն

ԱՄՆ Նիւ Օռլէան քաղաքում, 101 տարեկան հասակում, մահացել է լեգենդար երաժիշտ, կոմպոզիտոր եւ երգերի հեղինակ, ռոքնռոլի հիմնադիրներից մէկը՝ Դէյւ Բարթոլոմիւն:

«alikonline.ir» - ԱՄՆ Նիւ Օռլէան քաղաքում, 101 տարեկան հասակում, մահացել է լեգենդար երաժիշտ, կոմպոզիտոր եւ երգերի հեղինակ, ռոքնռոլի հիմնադիրներից մէկը՝ Դէյւ Բարթոլոմիւն: Տեղեկացնում է «CNN»-ը:

Աշխրհահռչակ երաժիշտ-շեփորահարը ծնւել է 1918 թւականից: Դեռեւս պատանի տարիքից տարւել է երաժշտութեամբ, եւ իր ողջ գիտակցական կեանքը նւիրել է դրան:

Երկրորդ համաշխարհային պատերազմի աւարտից յետոյ, նա ակտիւօրէն մասնակցել է ռոքնռոլի զարգացմանը՝ յիրաւի հանրահռչակւելով որպէս դրա հիմնադիրներից մէկը:

Բարթոլոմիւն համագործակցել է բազմաթիւ յայտնի երաժիշտների հետ, այդ թվում՝ Չակ Բերիի եւ ռոքնռոլի աստղ Ֆեթս Դոմինոյի հետ:

Նա ներառւած է ռոքնռոլի Փառքի եւ երգերի հեղինակների Փառքի դահլիճներում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։