Հա

Մշակոյթ

30/06/2019 - 08:15

Սիրիայում արժէքաւոր իրերի գաղտնարան է յայտնաբերւել

Սիրիացի զինւորականները Հոմս նահանգի հիւսիսում գտնւող Ռաստան քաղաքում թանկարժէք իրերով գաղտնարան են յայտնաբերել:

«alikonline.ir» - Սիրիացի զինւորականները Հոմս նահանգի հիւսիսում գտնւող Ռաստան քաղաքում թանկարժէք իրերով գաղտնարան են յայտնաբերել: Ըստ «Tert.am»-ի՝ ինչպէս հաղորդում է «Gazeta.ru»-ն՝ յղում անելով սիրիական պետական գործակալութեանը, յայտնագործութեան մասին տեղեկացրել է հնութիւնների եւ թանգարանների հարցով վարչութեան փորձագէտը:

Հաղորդւում է, որ ընդհանուր առմամբ աւելի քան 100 արժէքաւոր առարկայ է յայտնաբերւել: Դրանց թւում է տարբեր չափսերի եւ տեսքի կաւէ անօթների հնագոյն հաւաքածուն: Այնտեղ գտնւել է նաեւ առիւծի քանդակ եւ տարատեսակ հնագոյն քարեր:

Փորձագէտը նշել է, որ օնիքսից պատրաստւած առարկաներից մէկի վրայ եգիպտական հիերոգլիֆներ են յայտնաբերւել:

Մասնագէտի խօսքով՝գտնւած արժէքաւոր իրերը կարող էին մաքսանենգ ճանապարհով արտասահման ուղարկւել:

 

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։