Հա

Մշակոյթ

01/07/2019 - 09:10

Իրաքում՝ Տիգրիս գետի ափին, ջրամբարի ջրի մակարդակն իջել է, արդիւնքում հնագոյն պալատի աւերակներ են յայտնաբերւել

Իրաքի Քուրդիստան շրջանում Տիգրիս գետի ափին կառուցւած Մոսուլի ջրամբարի ջրերի մակարդակը երաշտի պատճառով իջել է, ինչի արդիւնքում բացայայտւել են 3400 տարի առաջ կառուցւած պալատի աւերակները:

«alikonline.ir» - Իրաքի Քուրդիստան շրջանում Տիգրիս գետի ափին կառուցւած Մոսուլի ջրամբարի ջրերի մակարդակը երաշտի պատճառով իջել է, ինչի արդիւնքում բացայայտւել են 3400 տարի առաջ կառուցւած պալատի աւերակները: Այս մասին ըստ «Tert.am»-ի՝ հաղորդում է «CNN» հեռուստաալիքը:

Աւերակների վայրում հնագիտական պեղումներ իրականացող՝ քրդերից ու գերմանացիներից կազմւած խումբը յայտարարել է, որ այս ակամայ բացայայտումը կօգնի նոր գիտելիքներ ստանալ Միտտանի կայսրութեան մասին, որը Հին Մերձաւոր Արեւելքի ամենաքիչ ուսումնասիրւած կայսրութիւններից է:

«Սա տարածաշրջանում վերջին տասնամեակներին արւած ամենակարեւոր հնագիտական բացայայտումներից է»,- ասել է քուրդ հնագէտ Հասան Ահմեդ Քասիմը:

Ենթադրւում է, որ պալատն ի սկզբանէ գետից մօտ 20 մետր բարձրութեան վրայ է եղել, իսկ աւելի ուշ կառոյցը կայունացնելու նպատակով կաւէ աղիւսներից պատ է կառուցւել՝ ընդգծելով պալատի տպաւորիչ ճարտարապետութիւնը:

Հնավայրում յատյնաբերւել են որմնանկարներ եւ հնագոյն տեքստեր: Վերջիններս ուղարկւել են Գերմանիա՝ վերծանելու:

Հաղորդւում է, որոշ ժամանակ անց հնավայրը կրկին ջրի տակ է անցել եւ յայտնի չէ, թէ երբ կրկին ի յայտ կը գայ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։