Հա

Մշակոյթ

02/07/2019 - 08:10

Եգիպտոսում գտնւել են մումիաներ՝ զարդարւած թանկարժէք իրերով

Լեհաստանից հնագէտները Կահիրէի մօտակայքում գտնւող Սակարայից յայտնաբերել են մի քանի մումիաներ, որոնց վրայ եղել են տարբեր թանկարժէք իրեր։

«alikonline.ir» - Լեհաստանից հնագէտները Կահիրէի մօտակայքում գտնւող Սակարայից յայտնաբերել են մի քանի մումիաներ, որոնց վրայ եղել են տարբեր թանկարժէք իրեր։ Ըստ «Panorama.am»-ի՝ հաղորդում է «Gazeta.ru»-ը յղում անելով «Science in Poland»-ին։

Նշւում է, որ գտնւած մումիաները շուրջ 2000 տարեկան են։ Նրանք անցել են միայն բալզամապատման հիմնական էտապներն ու թաղւել են փայտէ դագաղներում հէնց աւազի փոսերում: Այդ իսկ պատճառով դրանցից որոշները վատ են պահպանւել։

Գիտնականների ուշադրութիւնը գրաւել են մումիաների զարդարանքները՝ տարբեր գոյների վզնոցները։ Նաեւ ոտքերին է եղել թանկարժէք իրեր Անուբիս աստծոյ կապոյտ պատկերով, որը սովորաբար նկարում էին սեւ ներկով։ Բացայայտումը կատարւել է Ջոսերի բուրգի մօտակայքում կազմակերպւած պեղումների մեկնարկից 20 տարի անց:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։