Հա

Մշակոյթ

02/07/2019 - 12:10

Ադրբեջանը փորձում է իւրացնել Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցին

Ադրբեջանի միջազգային սփիւռքի կենտրոնի ղեկավար Իսմայիլ Աղաեւը եւ իր հայատեացութեամբ յայտնի` Թուրքիայում գործունէութիւն ծաւալող, այսպէս կոչւած, «Հայկական անհիմն պնդումների դէմ պայքարի միութեան» նախագահ Գեոքսէլ Գիւլբէյը, այցելելով Աղթամար կղզի, պատմութիւնը կեղծող հերթական յայտարարութիւններն են արել:

«alikonline.ir» - Ադրբեջանի միջազգային սփիւռքի կենտրոնի ղեկավար Իսմայիլ Աղաեւը եւ իր հայատեացութեամբ յայտնի` Թուրքիայում գործունէութիւն ծաւալող, այսպէս կոչւած, «Հայկական անհիմն պնդումների դէմ պայքարի միութեան» նախագահ Գեոքսէլ Գիւլբէյը, այցելելով Աղթամար կղզի, պատմութիւնը կեղծող հերթական յայտարարութիւններն են արել: Այս մասին տեղեկացնում է «Yerkir.am»-ը:

Երկու կազմակերպութիւնների պատւիրակութիւնները ադրբեջանական դրօշներով այցելել են Սբ. Խաչ եկեղեցի, եւ Աղաեւն ու Գիւլբէյը համատեղ յայտարարել են, թէ իբր Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցին պատկանում է քրիստոնեայ թուրքերին, եւ շուտով այդ ուղղութեամբ հետազօտական աշխատանքներ են իրականացնելու:

«Հայերը, որտեղ խաչ են տեսնում, այդ հողերն ու եկեղեցիները հայկական են համարում: Աղթամար կղզում գտնւող եկեղեցին հայերին չի պատկանում, այլ քրիստոնեայ թուրքերին, սա քրիստոնեայ թուրքերի յուշարձան է: Սրանից մի քանի տարի առաջ հայերը օրը ցերեկով թաքուն եկել են եւ եկեղեցու վրայ հայկական տառեր գրել ու, մարդկանց յիմարացնելով, ցոյց են տալիս, որ սա իրենց է պատկանում: Բայց թող բոլորն իմանան, որ սա քրիստոնեայ թուրքերին է պատկանում: Մենք` որպէս աշխարհի ադրբեջանցիներ, որպէս սփիւռք, միջոցներ ենք պատրաստւում ձեռնարկել հայերի դէմ»,- յայտարարել է Աղաեւը:

Գեոքսէլ Գիւլբէյն էլ Վանը հայկական մայրաքաղաք ներկայացնելն է կեղծ համարել: «Հայերը Վանը յայտարարել են մայրաքաղաք: Կարծես թէ այս տարածաշրջանում ո'չ թուրք, ո'չ քուրդ, ո'չ էլ ադրբեջանցիների չեն ապրել: Կարծես այստեղ միշտ հայեր են ապրել, իսկ մենք էլ հայերի թափթփուկներն ենք: Նրանց միակ նպատակը ծովից ծով ստեղծելն է: Սակայն մենք հզօր ենք: Ցանկացած պահին Ղարաբաղը կազատագրենք»,- յոխորտացել է նա:

Պատմակեղծարարները նաեւ յայտարարել են, որ Ադրբեջանի ազգային գիտութիւնների ակադեմիայում սկսել են եկեղեցու` թուրքերին պատկանելուն ուղղւած ուսումնասիրութիւնները եւ մօտ ժամանակներս կոնֆերանս են անցկացնելու ու «քրիստոնեայ թուրքերին» այստեղ են բերելու` պատարագ մատուցելու:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։