Հա

Մշակոյթ

04/07/2019 - 09:00

Թոմարզայի հայկական եկեղեցին աւերման եզրին է

Թուրքիայի Կեսարիա նահանգի Թոմարզա գաւառում գտնւող հայկական պատմական Սբ. Պօղոս-Պետրոս եկեղեցու տանիքն աստիճանաբար ճաքեր է տալիս եւ փլւում, իսկ եկեղեցու սիւների ծեփերը թափւում են: Թոմարզայի մշակութային միութեան նախկին նախագահ Հասան Գիւրբիւզը նշում է, որ եկեղեցին աւերման եզրին է:

«alikonline.ir» - Թուրքիայի Կեսարիա նահանգի Թոմարզա գաւառում գտնւող հայկական պատմական Սբ. Պօղոս-Պետրոս եկեղեցու տանիքն աստիճանաբար ճաքեր է տալիս եւ փլւում, իսկ եկեղեցու սիւների ծեփերը թափւում են: Թոմարզայի մշակութային միութեան նախկին նախագահ Հասան Գիւրբիւզը նշում է, որ եկեղեցին աւերման եզրին է: «Մեր մեծագոյն ցանկութիւնն է, որ անհետացած որմնագրերով այս եկեղեցին վերանորոգւի եւ ծառայի զբօսաշրջութեանը»,- ասում է նա:

Թոմարզայի շուկայի կենտրոնում գտնւող հայկական եկեղեցին կառուցւել է 1837 թ.: 1915 թւականից յետոյ որոշ ժամանակ ծառայել է որպէս դեպօ եւ կինոթատրոն, իսկ դրանից յետոյ` մատնւել անուշադրութեան: Նշւում է, որ Կեսարիայի Յատակագծման եւ յուշարձանների վարչութիւնը եւ Մշակութային եւ բնական արժէքների պաշտպանութեան խորհուրդը որոշել էին եկեղեցին վերանորոգել եւ վերափոխել, սակայն այդպէս էլ չեն արել: Ըստ «Yerkir.am»-ի՝ յայտնում է «mynet.com» կայքը:

Գիւրբիւզը, պնդելով, որ եկեղեցին կառուցւել է 18-րդ դարում, նշում է, որ եկեղեցին պատմական ու ճարտարապետական տեսանկիւնից կարեւոր մշակութային ժառանգութիւն է: «Որոշ ժամանակ որպէս դեպօ օգագործւած, այնուհետև ժողովրդի համար որպէս կինոթատրոն ծառայած եկեղեցին այժմ փլուզման եզրին է: Այս պահին պահպանւում են որմնանկարները: Աղաւնու բոյնի վերածւած եկեղեցին անուշադրութեան եւ անտարբերութեան հետևանքով աւերման վտանգի տակ է: Ակնկալում ենք նահանգի Մշակութային եւ զբօսաշրջութեան վարչութեան պաշտօնեաների արձագանքը: Թոմարզայում գտնւող եկեղեցին տեղական եւ արտերկրեայ պատմութիւն սիրողների համար տեսարժան վայր է: Յուսով եմ` եկեղեցին չի վերանայ եւ կը նորոգւի»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։