Հա

Մշակոյթ

04/07/2019 - 09:40

Իսրայէլում աստւածաշնչեան թեմաներով 1600-տարւայ հնութեան խճանկար է յայտնաբերւել

Իսրայէլի հարաւում հնագոյն Հուքոկ հրեական գիւղի 5-րդ դարի սինագոգում 1600 տարի առաջւայ աստւածաշնչեան խճանկար է յայտնաբերւել, որում Հին կտակարանի երկրորդ՝ Ելից գրքից տեսարաններից մէկն է պատկերւած:

«alikonline.ir» - Իսրայէլի հարաւում հնագոյն Հուքոկ հրեական գիւղի 5-րդ դարի սինագոգում 1600 տարի առաջւայ աստւածաշնչեան խճանկար է յայտնաբերւել, որում Հին կտակարանի երկրորդ՝ Ելից գրքից տեսարաններից մէկն է պատկերւած: Ըստ «Tert.am»-ի՝ հաղորդում է «Fox News»-ը:

Հուքոկ հնավայրում արդէն 9-րդ տարին է՝ պեղումներ են իրականացւում: Առաջին խճանկարներն այստեղ յայտնաբերւել են 2012թ.-ին: 2014-2017 թթ. հնագէտները Նոյի տապանը, Կարմիր ծովի բաժանւելը, Բաբելոնի աշտարակը, Յովնան մարգարէին եւ ձկանը պատկերող եւ մի շարք այլ հետաքրքրական խճանկարներ էին յայտնաբերել:

Հնագէտների խօսքով՝ խճանկարների առատութիւնն ապացուցում է, որ շրջակայ բնակավայրերում հրեաների կեանքը 5-րդ դարում՝ քրիստոնէական կրօնի գերիշխանութեան շրջանում, ծաղկում է ապրել:

«Մեր աշխատանքը լոյս է սփռում մի ժամանակաշրջանի վրայ, որում յուդայականութեան վերաբերեալ միակ գրաւոր աղբիւրները րաբբիական գրականութիւնը եւ վաղ քրիստոնէական գրականութեան մէջ եղած յղումներն են, հետեւաբար հնագիտութիւնը լրացնում է 4-5-րդ դարերում յուդայականութեան մասին տեղեկութիւնները: Այս բացայայտումները ցոյց են տալիս, որ այդ կրօնը շարունակել է դինամիկ կերպով գոյատեւել Երուսաղէմի երկրորդ տաճարի աւիրումից յետոյ»,- ասել է պեղումների ղեկավար, ԱՄՆ Հիւսիսային Կարոլինայի համալսարանի գիտնական Ջոդի Մագնէսը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։