Հա

Մշակոյթ

04/07/2019 - 09:50

ԱՄՆ-ում մեկնարկել են Հարրի Փոթերի մասին պատմող հեռուստասերիալի նկարահանումները

Ամերիկեան ֆիլմարտադրութեան «Warner Bros.» խոշոր կոնցեռնը սկսել է Հարրի Փոթերի մասին պատմող հեռուստասերիալի նկարահանումները:

«alikonline.ir» - Ամերիկեան ֆիլմարտադրութեան «Warner Bros.» խոշոր կոնցեռնը սկսել է Հարրի Փոթերի մասին պատմող հեռուստասերիալի նկարահանումները: Ըստ «Tert.am»-ի՝ գրում է «Wegotthiscovered.com» կայքը:

Խօսքը Հարրի Փոթերի մասին պատմող յայտնի ֆիլմաշարի փրիքւելի մասին է, որը հնարաւոր կը լինի դիտել նոր՝ «WarnerMedia» հեռարձակման ծառայութիւնով: Հեռուստասերիալի իրադարձութիւնները տեղի կունենան Հոգւարթսում եւ մի քանի եւրոպական երկրներում:

Հեռուստասերիալի սիւժէն յոյժ գաղտնի է պահւում, բոլոր կերպարները նոր են: Հեռուստասերիալին ու յայտնի ֆիլմաշարին միաւորում է միայն գործողութիւնների վայրը:

Հեռուստասերիալի վերաբերեալ այլ տեղեկութիւններ չեն հաղորդւում: Յայտնի է միայն, որ նկարահանման աշխատանքները սկզբնական փուլում են: Նւում է, որ սա «Warner Bros.»-ի համար կարեւոր նախագիծ է, քանի որ նոր սթրիմինգ ծառայութիւնը կը մրցակցի «Netflix»-ի եւ «DisneyPlus»-ի հետ:

Յիշեցնենք, որ Հարրի Փոթերի մասին պատմող վերջին ֆիլմը՝ «Հարրի Փոթերը եւ մահւան պարգեւները. մաս 2»-ը, էկրան է բարձրացել 2011 թ.-ին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։