Հա

Մշակոյթ

07/07/2019 - 08:00

«Դիմակը» ֆիլմը կարող է վերաէկրանաւորւել՝ կին գլխաւոր դերակատարի մասնակցութեամբ

Ամերիկացի պրոդիւսեր Մայք Ռիչարդսոնը յայտնել է, որ ցանկանում է վերաէկրանաւորել յայտնի «Դիմակը» (The Mask) ֆիլմը՝ գլխաւոր դերի համար կին դերակատար ընտրելով:

«alikonline.ir» - Ամերիկացի պրոդիւսեր Մայք Ռիչարդսոնը յայտնել է, որ ցանկանում է վերաէկրանաւորել յայտնի «Դիմակը» (The Mask) ֆիլմը՝ գլխաւոր դերի համար կին դերակատար ընտրելով: Ըստ «Tert.am»-ի՝ հաղորդում է «Ew.com»-ը:

«Կցանկանայի այդ դերում հրաշալի կատակերգուի տեսնել: Անգամ արդէն գիտեմ՝ ում, սակայն առայժմ անուններ չեմ տայ: Պէտք է շատ ջանք թափենք նրան համոզելու համար… Տեսնենք, ապագան անկանխատեսելի է, մենք մի քանի գաղափար ունենք»,- ասել է պրոդիւսերը:

Յիշեցնենք, որ «Դիմակը» ֆիլմը էկրան է բարձրացել 25 տարի առաջ՝ 1994 թ.-ի ամռանը: Ֆիլմի բիւջէն 23 մլն. դոլար էր կազմել: Այն մեծ յաջողութիւններ էր գրանցել եւ աւելի քան 351 մլն. դոլարի օգուտ բերել ստեղծողներին:

Ֆիլմի սիւժէով՝ բանկի համեստ, ամաչկոտ աշխատակից Սթենլի Իփքիսի մօտ, որին մարմնաւորում է Ջիմ Քերին, ճակատագրի բերումով մի կախարդական դիմակ է յայտնւում, եւ նա ձեռք է բերում անխոցելի կոմիքսային հերոս դառնալու հնարաւորութիւն։

Յարակից լուրեր

  • Ջիմ Քերին գիրք է գրել երեխաների համար
    Ջիմ Քերին գիրք է գրել երեխաների համար

    Դերասան Ջիմ Քերին ներկայացրել է գիրք երեխաների համար՝ «How Roland Rolls» անւանումով, որի պատկերազարդումների հեղինակը նկարիչ Ռոբ Նեսոնն է։ Գիրքը թողարկել է «Perseus Books Group» հրատարակչութիւնը, իսկ դերասանն անձամբ շատ է հպարտանում այդ աշխատանքով,- գրել է «buro247.ru»-ն։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։