Հա

Մշակոյթ

07/07/2019 - 08:10

Բաբելոնն ընդգրկւել է ԻՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգութեան ցանկում

Իրաքի տարածքում գտնւող Բաբելոն հնագոյն քաղաքն ընդգրկւել է ԻՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգութեան ցուցակում: Այդ որոշումը կայացւել է կոմիտէի 43-րդ նստաշրջանում:

«alikonline.ir» - Իրաքի տարածքում գտնւող Բաբելոն հնագոյն քաղաքն ընդգրկւել է ԻՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգութեան ցուցակում: Այդ որոշումը կայացւել է կոմիտէի 43-րդ նստաշրջանում: Ըստ«Panorama.am»-ի՝ գրում է «RG.ru»-ն:

Ըստ աղբիւրի, Իրաքը աւելի քան երեսուն տարի փորձել է Բաբելոնը՝ հնագոյն յուշարձաններից մէկն, ընդգրկել Համաշխարհային ժառանգութեան ցանկում:

Քւէարկութիւնից յետոյ Իրաքի պատւիրակութեան ներկայացուցիչն ասել է, որ յուշարձանի՝ Համաշխարհային ժառանգութեան ցուցակում ընդգրկելը, կը նպաստի հին քաղաքի ուսումնասիրութեանը:

Բաբելոնը հին Միջագետքի հնագոյն քաղաքներից մէկն է, որը եղել է Տիգրիա եւ Եփրատ գետերի ստորին աւազանում մ.թ.ա. 1894-539 թւականներին գոյութիւն ունեցած Բաբելոնի թագաւորութեան մայրաքաղաքը։

Այս տարածքում են գտնւում Բաբելոնի կախովի այգիները (Շամիրամի այգիներ), որոնք կառուցւել են մ.թ.ա. 600 թւականին եւ համարւել են աշխարհի 7 հրաշալիքներից մէկը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։