Հա

Մշակոյթ

10/07/2019 - 09:30

Գանձագողերը վնասում են Էրզրումի Սուրբ Մինաս հայկական եկեղեցին

Կարինում (Էրզրում) 1790-ականներից մինչեւ մեր օրեր հասած հայկական պատմական Սուրբ Մինաս եկեղեցում գանձագողերն այլեւս չփորւած տեղ չեն թողել, իսկ եկեղեցու շրջակայքում ապօրինի շինարարութիւն է կատարւում:

«alikonline.ir» - Կարինում (Էրզրում) 1790-ականներից մինչեւ մեր օրեր հասած հայկական պատմական Սուրբ Մինաս եկեղեցում գանձագողերն այլեւս չփորւած տեղ չեն թողել, իսկ եկեղեցու շրջակայքում ապօրինի շինարարութիւն է կատարւում: Այս մասին տեղեկացնում է «Ermenihaber.am»-ը:

Թուրքական աղբիւրի փոխանցմամբ՝ ներկայիս Թուրքիայի հիւսիսարեւելեան Էրզրում նահանգի Ազիզիէ գաւառում գտնւող հայկական եկեղեցում գանձ որոնողները, հայերի ոսկիները գտնելու մոլուցքով տարւած, ապօրինի հորատումներ են անում:

Նշւում է, որ Ազիզիէի շրջանի ղեկավարութիւնը դիմել է գերմանաբնակ հայ Սաբրի Էրգինին, ում պատկանում է այդ եկեղեցին, սակայն վերջինս համաձայնութիւն չի տւել այն վերականգնելու համար:

«Եկեղեցին, որն իր սեփականատիրոջ պահանջով չի վերականգնւում, դարձել է գանձագողերի ապաստարան: Իսկ տեղի բնակիչները ցանկանում են վերականգնել եկեղեցին կամ մաքրել նրա շրջակայքը»,- յայտնում է աղբիւրը:

Նշենք, որ եկեղեցու սեփականատէր Սաբրի Էրգինը տարիներ առաջ յայտնել էր, որ եկեղեցին մեծ նշանակութիւն է ունեցել իր մօր համար, որն ամէն ջանք գործադրել էր եկեղեցու պահպանութեան համար: Խօսելով մօր երազանքի մասին՝ Էրգինն ասել էր. «Մայրս ցանկանում էր, որ այն ծառայի ժողովրդին որպէս մշակութային կենտրոն կամ գրադարան ու դառնայ հայ եւ թուրք ժողովուրդների խաղաղութեան խորհրդանիշը»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։