Հա

Մշակոյթ

10/07/2019 - 09:40

Նիւ Եօրքի Գուգենհայմի թանգարանն ընդգրկւել է ԻՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգութեան ցանկում

Ամերիկացի ճարտարապետ Ֆրենկ Լլոյդ Ռայթի հեղինակած ութ շէնքերը, այդ թւում՝ Նիւ Եօրքի Գուգենհայմի թանգարանը (աշխարհում ժամանակակից արւեստի հաւաքածուներով առաջին թանգարաններից մէկը) ներառւել են ԻՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգութեան ցանկում:

«alikonline.ir» - Ամերիկացի ճարտարապետ Ֆրենկ Լլոյդ Ռայթի հեղինակած ութ շէնքերը, այդ թւում՝ Նիւ Եօրքի Գուգենհայմի թանգարանը (աշխարհում ժամանակակից արւեստի հաւաքածուներով առաջին թանգարաններից մէկը) ներառւել են ԻՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգութեան ցանկում: Ըստ «Tert.am»-ի հաղորդում է «Hyperbeast.com»-ը:

Միջազգային կազմակերպութեան պաշտպանութեան տակ են առնւել ճարտարապետի ամենանշանաւոր աշխատանքները, այդ թւում՝ Փենսիլւանիայում «Տուն ջրւէժի տակ» շքեղ ամառանոցը եւ Նիւ Եօրքի Գուգենհայմի թանգարանի շէնքը:

Այս ցանկի գոյութեան պատմութեան մէջ առաջին անգամ դրանում ներառւել է ժամանակակից ամերիկեան ճարտարապետական կառոյց:

Նշենք, որ ԻՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգութեան ծրագիրը մեկնարկել է 1972 թւականին:

Անցեալ շաբաթւայ վերջին յայտնի է դարձել, որ Համաշխարհային ժառանգութեան ցուցակում են ներառւել Իրաքի հարաւում Բաբելոնի աւերակները եւ ՌԴ Պսկով քաղաքում 12-17-րդ դարերի տասը իւրայատուկ տաճարներ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։