Հա

Մշակոյթ

30/07/2019 - 11:40

Ս. Սարգսի շրջակայ միջավայրի բարձրութիւնը խախտւել է

Թեհրանի ամենամեծ եկեղեցի համարւող Ս. Սարգսի շրջակայ յուշարձանի միջավայրի բարձրութեան թոյլատրելի չափերը գերազանցւել է, որի շահագործման իրաւասութիւնների լիազօրագրի հաստատումը յանձնւել է մասնաւոր սեկտորին:  

«alikonline.ir» - Թեհրանի ամենամեծ եկեղեցի համարւող Ս. Սարգսի շրջակայ յուշարձանի միջավայրի բարձրութեան թոյլատրելի չափերը գերազանցւել է, որի շահագործման իրաւասութիւնների լիազօրագրի հաստատումը յանձնւել է մասնաւոր սեկտորին:  

Ազգային շինութեան միջավայրի սահմանի բարձրութեան իրաւասութեան լիազօրագրի հաստատումը կատարւել է Թեհրանի ոչ նիւթական մշակութային ժառանգութեան կենտրոնի կողմից: Այնուամենայնիւ, նոյն կազմակերպութիւնը շինարարական աշխատանքներն իրականացնելուց յետոյ պնդում է, թէ իբր անհրաժեշտ է ցածրացնել շինութեան յարկայինութիւնը:

Շէնքի բարձրութիւնը կազմում է 6 յարկ, որից 4-ը գետնի մակերեսին: Համաձայն գործատուի յայտարարութեան՝ շինութեան շահագործման նպատակային նշանակութիւնը իրականացւելու է՝ բիզնես, բնակելի եւ ձեռարւեսի ոլորտներում: Շինարարական աշխատանքները կաւարտեն նոյեմբերին:

Անդրադառնալով շինութեան կառուցման արտօնագրի յանձման մանրամասնութիւններին ՝«Մեհր»-ը հաղորդում է, որ Թեհրանի ոչ նիւթական մշակութային ժառանգութեան կենտրոնի ղեկավարի տեղակալ Մոհսէն Շէյխօլէսլամին հրաժարւել է պատասխանել թեմային առնչւող հարցմանը:

Նշւում է, որ նոյն պաշտօնեան հրաժարւել է կենտրոնի ղեկավարի տեղակալի իր պաշտօնից: Միաժամանակ խօսակցութիւններ է գնում նաեւ Թեհրանի այլ պատմական նշանակութեան շինութիւնների այդ թւում «Գոլեսթան»-ի սահմանների շրջանցման վերաբերեալ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։