Հա

Մշակոյթ

30/07/2019 - 08:10

Պեղումների արդիւնքում Վանում յայտնաբերւել է ուրարտական ժամանակաշրջանի մարդկային կմախք

Թուրքիայի մշակոյթի եւ տուրիզմի նախարարութեան արտօնութեամբ Վան քաղաք հիւսիսարեւմուտքում իրականացւած պեղումների արդիւնքում յայտնաբերւել է ուրարտական դարաշարջանի մարդկային կմախք։

«alikonline.ir» - Թուրքիայի մշակոյթի եւ տուրիզմի նախարարութեան արտօնութեամբ Վան քաղաք հիւսիսարեւմուտքում իրականացւած պեղումների արդիւնքում յայտնաբերւել է ուրարտական դարաշարջանի մարդկային կմախք։ Տեղեկացնում է «Ermenihaber.am»-ը՝ «Haber 7»-ին յղումով:

Պեղումներին մասնակցել են թուրք հնէաբաններ՝ Ստամբուլի համալսարանից։ Նրանց պնդմամբ՝ կնոջ կմախքը, որը եղել է առանց գանգի, 2700 տարւայ հնութեան է։ 

Աշխատանքները իրականացւել է հէնց այն տարածքում, որտեղ գոյութիւն է ունեցել Ուրարտուի մայրաքաղաք Տուշպան։

Վանի տարածքում տարիներ շարունակ իրականացւում են նման աշխատանքներ։

2017 թ. էլ Վանայ լճի յատակին յայնտաբերւել է 3000-ամեայ պատմութիւն ունեցող ամրոց: Ըստ թուրք մասնագէտների՝ այդ ամրոցը նոյնպէս պատկանում էր ուրարտական ժամանակաշրջանին:

Յիշեցնենք, որ Վանի հայկական թագաւորութիւնը գոյութիւն է ունեցել մ.թ.ա. 9-6-րդ դարերում։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։