Հա

Մշակոյթ

30/07/2019 - 08:20

Դէ Նիրօն եւ Դի Կապրիօն կը խաղան Սկորսեզէի նոր ֆիլմում

Յայտնի դերասաններ Ռոբերտ Դէ Նիրօն ըէ Լէոնարդօ Դի Կապրիօն նկարահանւելու են Մարտին Սկորսեզէի նոր «Լուսնային ծաղկի մարդասպանները» ֆիլմում։

«alikonline.ir» - Յայտնի դերասաններ Ռոբերտ Դէ Նիրօն ըէ Լէոնարդօ Դի Կապրիօն նկարահանւելու են Մարտին Սկորսեզէի նոր «Լուսնային ծաղկի մարդասպանները» ֆիլմում։ Այս մասին ըստ «Panorama.am»-ի՝ գրում է «Kulturomania.ru» կայքը՝ յղում անելով «Film.ru»-ին։

Քրէական դրամայի սիւժէի հիմքում Դեւիդ Գրաննի վէպն է, որը նւիրւած է ԱՄՆ Օկլահոմա նահանգում հնդկացիների առեղծւածային սպանութեանը։ Քննութիւնը չի կարող ուշադրութիւն չդարձնել այն փաստին, որ բնիկ ամերիկացիներին պատկանող հողում վերջերս գտել էին նաւթի հսկայական պաշարներ...

Դեռեւս պարզ չէ, թէ էկրանաւորումը որքան մօտ կը լինի գրքի սիւժէին։ Յայտնի է, որ Դէ Նիրօն խաղալու է Վիլիամ Հէյլ անունով գլխաւոր հերոսի դերը։ Թէ ինչպիսի դեր կը հասնի Լէոնարդօ Դի Կապրիոյին, դեռեւս անյայտ է։

Սկորսեզէն նախատեսում է ֆիլմի նկարահանումները սկսել 2020-ի սկզբին։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։