Հա

Մշակոյթ

30/07/2019 - 10:40

Օրերս տեղի կունենայ իսլամացած հայերի մասին պատմող վաւերագրական ֆիլմի ստամբուլեան շնորհանդէսը

Դիարբեքիրի Էղիլ շրջանի իսլամացած հայերի մասին պատմող վաւերագրական ֆիլմի` Ստամբուլում առաջին ցուցադրութիւնը տեղի կունենայ օգոստոսի 4-ին «Ջեզայիր» սրահում:

«alikonline.ir» - Դիարբեքիրի Էղիլ շրջանի իսլամացած հայերի մասին պատմող վաւերագրական ֆիլմի` Ստամբուլում առաջին ցուցադրութիւնը տեղի կունենայ օգոստոսի 4-ին «Ջեզայիր» սրահում: Տեղեկացնում է «Ermenihaber.am»-ը՝ վկայակոչելով «Gazetekarinca.com»-ին:

Ֆիլմի ցուցադրութեանը ունկնդիրները հնարաւորութիւն կունենան կարճ զրոյց ունենալ ֆիլմի ռեժիսորների հետ:

Նշենք, որ «Թաքցւած խաչ» վաւերագրական ֆիլմի շնորհանդէսը տեղի էր ունեցել յունիսին Դիարբեքիրի քաղաքապետարանի մշակոյթի կենտրոնում:

 

Ֆիլմի մասին

«Թաքցւած խաչ» վերնագրով ֆիլմը պատմում է 1915-ին ու դրանից յետոյ Էղիլում ապրած հայերի ճակատագրի մասին՝ աւելի շատ կենտրոնանալով մահմեդականացւած հայերի ինքնութեան ճգնաժամի, Ցեղասպանութիւնից յետոյ նրանց կրած հոգեկան տրաւմաների ու իրենց սերունդներին պատմած պատմութիւնների վրայ:

«Թաքցւած խաչի» ռեժիսորներն են լրագրողներ Ալթան Սանջարն ու Սերհաթ Թեմելը: Ֆիլմի նկարահանումների շրջանակում հեղինակները հանդիպել ու խօսել են մուսուլմանացւած հայերի առաջին սերունդը համարւող 75-ից բարձր տարիքի մարդկանց, ինչպէս նաեւ նրանց հարազատների հետ: Հեղինակները պատմութիւնները են լսել նաեւ մուսուլմանացւած հայերի 2-րդ սերնդից, որոնց տարիքային խումբը 40-ից բարձր է:

Ֆիլմի երաժշտութեան հեղինակն է արւեստագէտ Սասա Սերափը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։