Հա

Մշակոյթ

04/08/2019 - 11:10

«Միլադ» ֆիլարմոնիկ նւագախումբն արդէն բեմում է

Երէկ՝ օգոստոսի 3-ի երեկոյեան Թեհրանի քաղաքապետարանի անմիջական հովանաւորութեամբ, մայրաքաղաքի «Միլադ» աշտարակի համերգասրահում պաշտօնապէս մեկարկեց «Միլարդ» ֆիլարմոնիկ նւագախմբի գործունէութիւնը:

«alikonline.ir» - Երէկ՝ օգոստոսի 3-ի երեկոյեան Թեհրանի քաղաքապետարանի անմիջական հովանաւորութեամբ, մայրաքաղաքի «Միլադ» աշտարակի համերգասրահում պաշտօնապէս մեկարկեց «Միլարդ» ֆիլարմոնիկ նւագախմբի գործունէութիւնը. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

«Միլադ» ֆիլարմոնիկ նւագախումբի գեղարւեստական ղեկավարն ու գլխաւոր դիրիժորը Արաշ Բարադարան Ամինին է:

Երէկւայ համերգին, որպէս հրաւիրեալ դիրիժոր, մասնակցում էր նաեւ մայեստրօ Լորիս Ճգնաւորեանը, որի ղեկավարութեամբ նւագախումբը կատարեց «Արարատ» եւ «Սիրային մեղեադիներ» ստեղծագործութիւնները:

Երէկւայ համերգի ընթացքում, երկար տարիներ դադարից յետոյ, կատարումներով հանդէս եկաւ նաեւ փոփ ժանրի ճանաչւած երաժիշտ, սաքսիֆոնահար Ֆոադ Հեջազին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։