Հա

Մշակոյթ

04/08/2019 - 09:50

«Դրախտի դարպասը» ֆիլմի պրեմիերան՝ հոկտեմբերին

Արդէն երեք տարի է ռեժիսոր Ջիւան Աւետիսեանի «Դրախտի դարպասը» ֆիլմն իր ստեղծման ընթացքի մէջ է։ Մինչ պրեմիերան, «Դրախտի դարպասը» ֆիլմի թիմ ներկայացրել է թրէյլերը։

«alikonline.ir» - Արդէն երեք տարի է ռեժիսոր Ջիւան Աւետիսեանի «Դրախտի դարպասը» ֆիլմն իր ստեղծման ընթացքի մէջ է։ Մինչ պրեմիերան, «Դրախտի դարպասը» ֆիլմի թիմ ներկայացրել է թրէյլերը։ Ֆիլմի ֆէյսբուքեան էջից տեղեկանում ենք, որ 2019-ի հոկտեմբերին «Դրախտի դարպասը» ֆիլմի պրեմիերան կը լինի Երեւանում եւ Ստեփանակերտում, իսկ 2020-ի մարտին՝ Լոս Անջելէսում։ Գրում է Panorama.am-ը:

Ֆիլմի մասին. Գերմանացի լրագրող Ռոբերտ Ստերնւալը (50 տարեկան) 2016 թ․-ին վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու քսաներկու տարւայ ընդմիջումից յետոյ վերսկսւած պատերազմը։ Լրագրողական հետաքննութեան արդիւնքում ծանօթանում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆիա Մարտիի (35 տարեկան) հետ։ Ռոբերտի եւ Սոֆիայի յաճախակի հանդիպումները արթնացնում են փոխադարձ սիրոյ զգացմունքը, սակայն պարզւում է, որ Սոֆիան անյայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսեանի աղջիկն է, ում 1992 թ.-ին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը թողել է գիւղում՝ գերեվարութեան մէջ, ապա իւրացրել նրա՝ մարտի դաշտում արւած լուսանկարները...

Ֆիլմի գլխաւոր օպերատորը լիտւացի Ռիտիս Կուրկուլիսն է։ «Դրախտի դարպասը» ֆիլմում օպերային երգիչ Ժան Բեռնարի կերպարը մարմնաւորում է լիտւացի յայտնի դերասան Լէօ Պոբեդոնոսցեւասը:

«Դրախտի դարպասը» Հայաստան, Լիտւա, Ֆինլանդիա, Ֆրանսիա համատեղ արտադրութեան ֆիլմ է։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։