Հա

Մշակոյթ

06/08/2019 - 08:20

Յայտնի է, թէ երբ էկրան կը բարձրանա Էլւիս Փրեսլիի մասին պատմող ֆիլմը

Աւստրալացի ռեժիսոր Բազ Լուրմանի՝ ամերիկացի երգիչ Էլւիս Փրեսլիի մասին պատմող ֆիլմն էկրան կը բարձրանա 2021թ.-ի հոկտեմբերի 1-ին:

«alikonline.ir» - Աւստրալացի ռեժիսոր Բազ Լուրմանի՝ ամերիկացի երգիչ Էլւիս Փրեսլիի մասին պատմող ֆիլմն էկրան կը բարձրանա 2021թ.-ի հոկտեմբերի 1-ին: Ըստ Tert.am-ի՝ գրում է Deadline հարթակը:

Ենթադրւում է, որ ֆիլմի նկարահանումները կը սկսւեն 2020 թ.-ի սկզբին՝ Աւստրալիայում:

Սիւժէի կենտրոնում երիտասարդ Էլւիս Փրեսլիի պատմութիւնը կը լինի դէպի փառքի ճանապարհ, ինչպէս նաեւ նրա եւ մենեջեր Թոմ Փարքերի յհարաբերութիւնները:

Ռոքնռոլի լեգենդար աստղին կը մարմնաւորի 27-ամեայ դերասան Օսթին Բաթլերը, որը խաղացել է 2019 թ.-ի երկու՝ Ջիմ Ջարմուշի «Մեռեալները չեն մեռնում» եւ Քւենթին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» աղմկայարոյց ֆիլմերում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։