Հա

Մշակոյթ

11/08/2019 - 09:20

«Կինոյից հեռանալ չեմ ցանկանում». Վարուժ Քարիմ Մասիհի

Երէկ՝ օգոստոսի 10-ին տեղի է ունեցել «Սինեմա, սինեմա ակադեմիա»-ի երկրորդ մրցանակաբաշխութիւնը, որի ընթացքում իրանական կինոյին մատուցած իր ծառայութիւնների համար մեծարւել է իրանահայ ճանաչւած կինոռեժիսոր Վարուժ Քարիմ Մասիհին:

«alikonline.ir» - Երէկ՝ օգոստոսի 10-ին տեղի է ունեցել «Սինեմա, սինեմա ակադեմիա»-ի երկրորդ մրցանակաբաշխութիւնը, որի ընթացքում իրանական կինոյին մատուցած իր ծառայութիւնների համար մեծարւել է իրանահայ ճանաչւած կինոռեժիսոր Վարուժ Քարիմ Մասիհին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Անդրադառնալով Վարուժ Քարիմ Մասիհիի լաւագոյն ստեղծագործութեանը՝ «Վերջին արարի», ճանաչւած դերասան Սայիդ Փուր Սամիմին ասել է. «1369 թւականին էկրանաւորւած ֆիլմը զարմացրեց եւ հիացմունք պատճառեց Ֆաջր կինոփառատօնի բոլոր մասնակիցներին: Ֆիլմը գրաւիչ էր նաեւ լայն հասարակութեան համար:

Այս տարիների ընթացքում, ինձ հանդիպողները հարցնում են «Վերջին արարի» մասին: Ինձ մօտ, սակայն, հարց է առաջանում, թէ այդ ինչպէ՞ս է լինում, որ լայն լսարանն այդքան խօսում է այդ ֆիլմի մասին, սակայն ֆիլմն այդ տարի չի վաճառւում:

Ասես, Վարուժի երկրորդ ստեղծագործութեան ճակատագիրը պայմանաւորւած էր այս ֆիլմի վաճառքով»:

«Ասում են, այս գիշեր պէտք է մեծարենք Վարուժին՝ նրա աշխատանքի համար: Իսկ ո՞ր աշխատանքը: Միթէ՞ այս տարիների ընթացքում նրան թոյլ են տւել աշխատել: Սա ցաւալի է»,- ասել է անւանի դերասանը:

Ինքը՝ Վարուժ Քարիմ Մասիհին էլ իր հերթին նշել է, որ աւելի լաւ կը լինի մեծարել յաջողակ երկիտասարդներին, կամ նրանց, ովքեր միջազգային մակարդակի ստեղծագործութիւնների հեղինակ են:

«Կինոյից հեռանալ չեմ պատրաստւում: Կինոգործիչ ընկերները լաւ գիտեն, եթէ լարախաղացից վերցնեն փայտը, ապա նա կընգնի: Իսկ եթէ մեզանից խլեն կինոն, ապա մենք ապրել չենք կարողանայ»,- ասել է անւանի ռեժիսորը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։