Հա

Մշակոյթ

11/08/2019 - 12:10

Մեկնարկում է Լէոնիդ Ենգիբարեանի անւան մնջախաղի միջազգային 7-րդ փառատօնը

ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութեան աջակցութեամբ եւ Երեւանի մնջախաղի պետական թատրոնի նախաձեռնութեամբ՝ օգոստոսի 10-15-ը, Ծաղկաձորում եւ Դիլիջանում կանցկացւի Լէոնիդ Ենգիբարեանի անւան մնջախաղի միջազգային փառատօնը:

«alikonline.ir» - ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութեան աջակցութեամբ եւ Երեւանի մնջախաղի պետական թատրոնի նախաձեռնութեամբ՝ օգոստոսի 10-15-ը, Ծաղկաձորում եւ Դիլիջանում կանցկացւի Լէոնիդ Ենգիբարեանի անւան մնջախաղի միջազգային փառատօնը: Տեղեկացնում է Panorama.am-ը:

Փառատօնի բացման հանդիսաւոր արարողութիւնը տեղի կունենայ օգոստոսի 11-ին` ժամը 20:30-ին, Ծաղկաձորի Ծաղկունեաց հրապարակում:

Կրթութեան, գիտութեան, մակոյթի եւ սպորտի նախարարութիւնից յայտնում են, որ մանրապատումներով կը ներկայանան մասնակից թատերախմբերը: Արարողութիւնը կեզրափակւի հրավառութեամբ:

Այս տարի փառատօնին մասնակցում են թատերախմբեր եւ անհատ մնջախաղացներ Հայաստանից, Ռուսաստանից, Իրանից, Արգենտինայից, Ֆրանսիայից, Ճապոնիայից, Լեհաստանից: Հայաստանյան մասնակիցների թւում են Երեւանի մնջախաղի պետական թատրոնը, ԵԹԿՊԻ-ի դերասանական բաժնի մնջախաղի կուրսը, «Ֆորմա» թատերախումը եւ դերասանուհի Աննա Վարդանեանը:

Փառատօնը կանցկացւի ցերեկային եւ երեկոյեան ծրագրով՝ Ծաղկաձորի Ծաղկունեաց եւ Օրբէլիների հրապարակներում: Մասնակիցները կը ներկայացնեն մնջախաղի արւեստի տարբեր ուղղութիւնները՝ էստրադային, դասական, պարային, դրամատիկ, ծաղրածուական եւ այլն: Կանցկացւեն վարպետութեան դասեր:

Օգոստոսի 13-ին ներկայացումները զուգահեռաբար կը ցուցադրւեն Դիլիջանի բացօթեայ ամֆիթատրոնում  եւ Ծաղկաձորում:

Օգոստոսի 14-ին տեղի կունենայ փակման հանդիսաւոր արարողութիւնը, որի ընթացքում մասնակցութեան վկայականների հետ միասին հանդիսաւորութեամբ կը յանձնւեն պատւոյ մեդալներ:

Աւանդոյթի համաձայն փառատօնի ընթացքում կը գործի անվճար երթուղի՝ Մաշտոց 58, Մատենադարանի յարակից տարածքից, Երեւան-Ծաղկաձոր-Երեւան ուղղութիւններով:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։