Հա

Մշակոյթ

14/08/2019 - 09:10

«Առիւծ արքայ»-ն դարձել է ամենահասութաբեր անիմացիոն ֆիլմը պատմութեան մէջ

«Առիւծ արքայ»-ի համաշխարհային դրամամուտքերը հասել են 1.33 մլրդ. դոլարի, ինչի շնորհիւ այն, BoxOfficeMojo կայքի տւեալների համաձայն, դարձել է ամենայաջողակ անիմացիոն ֆիլմը պատմութեան մէջ:

«alikonline.ir» - «Առիւծ արքայ»-ի համաշխարհային դրամամուտքերը հասել են 1.33 մլրդ. դոլարի, ինչի շնորհիւ այն, BoxOfficeMojo կայքի տւեալների համաձայն, դարձել է ամենայաջողակ անիմացիոն ֆիլմը պատմութեան մէջ: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Նախորդ ռեկորդը 2013 թւականին սահմանել էր «Սառ սիրտը» մուլտֆիլմը՝ 1.29 մլրդ. դոլար: Երրորդ տեղ է իջել «Սուպերեօթնեակ 2»-ը (2018 թւական, 1.24 մլրդ. դոլար), չորրորդ տեղում «Մինեոններ»-ն են (2015 թւական, 1.16 մլրդ. դոլար): Ցուցակի հինգերորդ տեղն զբաղեցնում է «Խաղալիքների պատմութիւնը. մեծ փախուստ» (2010 թւական, 1.07 մլրդ. դոլար): Բացի այդ, «Առիւծ արքայ»-ն դարձել է Disney ստուդիայի ամենայաջողակ ռիմէյքը: Մուլտֆիլմի դրամամուտքերը 1994 թւականին կազմել են 987 մլն. դոլար, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալութիւնը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։