Հա

Մշակոյթ

17/08/2019 - 10:50

Սպահանում կրկին յիշել են Զաւէն Ղուկասեանին

Օգոստոսի 15-ի երեկոյեան, Սպահանի ժամանակակից արւեստի թանգարանում տեղի է ունեցել իրանահայ անւանի կինոքննադատ Զաւէն Ղուկասեանի յիշատակին նւիրւած հերթական միջոցառումը:

«alikonline.ir» - Օգոստոսի 15-ի երեկոյեան, Սպահանի ժամանակակից արւեստի թանգարանում տեղի է ունեցել իրանահայ անւանի կինոքննադատ Զաւէն Ղուկասեանի յիշատակին նւիրւած հերթական միջոցառումը. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Միջոցառմանը ելոյթով հանդէս է եկել Իրանի արւեստի ակադեմիայի թղթակից անդամ Մանուչեհր Թայաբը, որն իր ելոյթում անդրադառնալով Զաւէն Ղուկասեանի կեանքին ու գործունէութեանը, եւ այն հսկայական ներդրումին, որը նա ունեցաւ իրանական կինոյում, նշել է, որ Զաւէնին նւիրւած միջոցառումները իւրայատուկ ուղեցոյց են իրանական կինոյի երիտասարդ գործիչների համար, որպէսզի նրանք եւս աշխատեն ու ստեղծագործեն այնպէս, ինչպէս Զաւէն Ղուկասեանը:

Միջոցառման ընթացքում ցուցադրւեց Զաւէն Ղուկասեանին նւիրւած տեսաֆիլմ, երաժիշտները կատարեցին հայկական երաժշտութեան մի քանի ստեղծագործութիւններ, եւ ցուցադրւեցին 32 նկարչի եւ գրաֆիստի՝ Զաւէնի դիմանկարներն ու գրաֆիկական ստեղծագործութիւնները:

Նշենք, որ միջոցառումն կազմակերպւել էր Սպահանի մանկապատանեկան կինոյի 32-րդ միջազգային փառատօնի շրջանակում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։