Հա

Մշակոյթ

18/08/2019 - 09:20

Մահացել է «Ռոջեր ճագար» եւ «Վարդագոյն հովազ» մուլտհերոսների ստեղծող Ռիչարդ Վիլիամզը

86 տարեկան հասակում մահացել է յայտնի մուլտիպլիկատոր, հոլիվուդեան հանրայայտ «Ռոջեր ճագար» եւ «Վարդագոյն հովազ» մուլտհերոսների ստեղծող Ռիչարդ Վիլիամզը:

«alikonline.ir» - 86 տարեկան հասակում մահացել է յայտնի մուլտիպլիկատոր, հոլիվուդեան հանրայայտ «Ռոջեր ճագար» եւ «Վարդագոյն հովազ» մուլտհերոսների ստեղծող Ռիչարդ Վիլիամզը: Ըստ News.am-ի՝ հաղորդում է AP-ը:

Նրա դուստրը՝ Նատաշա Սաթթոն-Վիլիամզը, պատմել է, որ իր հայրը քաղցկեղով էր տառապում: Նկարագրելով իր հօրը, որն ունէր 6 երեխայ, նա ասել է.

«Նա իսկապէս ոգեշնչում էր բոլորին, իրեն հանդիպած իւրաքանչիւրին՝ անկախ նրանից, թէ նրանք անիմատորներ էին կամ պատկանում էին հասարակութեան բարձր խաւերին»:

Ռիչադր Վիլիամզը «Օսկար»-ի եւ Bafta-ի եռակի մրցանակակիր էր: Ծնւել է Կանադայի Տորոնտօ քաղաքում, ապա տեղափոխւել Մեծ Բրիտանիա 1650-ական թթ.:

Վիլիամզը մահացել է Բրիստոլի իր տանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։