Հա

Մշակոյթ

19/08/2019 - 09:20

Յայտնի է թռչունների լուսանկարների ոլորտում անցկացւող «Տարւայ լուսանկարիչ» մրցոյթի՝ այս տարւայ յաղթողը

Հրապարակւել են թռչունների լուսանկարների ոլորտում անցկացւող «Տարւայ լուսանկարիչ» (Bird Photographer of the Year) մրցոյթի այս տարւայ արդիւնքները:

«alikonline.ir» - Հրապարակւել են թռչունների լուսանկարների ոլորտում անցկացւող «Տարւայ լուսանկարիչ» (Bird Photographer of the Year) մրցոյթի այս տարւայ արդիւնքները: Ըստ Tert.am-ի՝ գրում է Daily Mail-ը:

Մրցոյթի յաղթող է ճանաչւել Քերոն Սթիլ անունով անգլիացի լուսանկարիչը՝ «Պար սառոյցի վրայ» լուսանկարով:

Սթիլին յաղթանակ բերած լուսանկարն արւել է յունական կղզիներից մէկում եւ պատկերում է գանգրափետուր հաւալուսնի: Լուսանկարիչը Յունաստան է մեկնել՝ Կերկինի լճում հաւալուսներին նկարելու եւ յայտնաբերել է, որ լիճը վերջին 16 տարւայ մէջ առաջին անգամ սառցակալել է, եւ բոլոր թռչունները լքել են լճի տարածքը: Աւելի ուշ մի քանի հաւալուսն լիճ է վերադարձել, որոնցից մէկին էլ կարողացել է ֆիքսել լուսանկարիչը:

Մրցոյթին ներկայացւած լաւագոյն լուսանկարները հաւաքւել են 256 էջանոց գրքում, որը հրատարակւել է William Collins հրատարակչութեան կողմից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։