Print this page
21/08/2019 - 10:00

Յայտնի են յաջորդ տարւայ «Օսկար»-ի հիմնական յաւակնորդների անունները

Բուքմէյքերները յայտնել են կինոարւեստի ոլորտում յանձնւող «Օսկար» մրցանակի՝ 2020 թ.-ի յաւակնորդների անունները:

«alikonline.ir» - Բուքմէյքերները յայտնել են կինոարւեստի ոլորտում յանձնւող «Օսկար» մրցանակի՝ 2020 թ.-ի յաւակնորդների անունները: Ըստ Tert.am-ի՝ գրում է The Independent-ը:

Ըստ կանխատեսումների՝ մրցանակի հիմնական յաւակնորդը ամերիկացի դերասան Խոակին Ֆենիքսն է, որը յայտնի է «Ջոկեր» (The Joker) ֆիլմում գլխաւոր կերպարի՝ Թոդ Ֆիլիպսի դերով:

Ֆիլմի պրեմիերան կը կայանայ շուտով Վենետիկի կինոփառատօնի ժամանակ, որը կը մեկնարկի օգոստոսի վերջին: Ֆիլմի պրեմիերան 3-րդ դէպքը կը լինի, երբ տւեալ միջոցառման ժամանակ կոմիքսների հիման վրայ նկարահանւած ֆիլմ է ներկայացւում:

Մրցանակի այլ յաւակնորդների շարքում են Թոմ Հենքսը՝ «Գեղեցիկ օր թաղամասում» (A Beautiful Day in the Neighborhood) ֆիլմում դերի համար, Թերոն Էջերթոնը «Ռոքեթմեն» (Rocketman) եւ Անտոնիո Բանդերասը՝ «Ցաւ եւ փառք» (Dolor y gloria) ֆիլմերում դերերի համար:

Յարակից լուրեր