Հա

Մշակոյթ

25/08/2019 - 09:30

Մէկ տարում 56 մլն. դոլար. Forbes-ի վարկածով ամենաբարձր վարձատրւող դերասանուհին Սքարլեթ Եոհանսոնն է

Ամերիկացի դերասանուհի Սքարլեթ Եոհանսոնը կրկին գլխաւորել է Forbes-ի վարկածով տարւայ ամենաբարձր վարձատրւող դերասանուհիների վարկանշային աղիւսակը՝ մէկ տարում վաստակելով 56 մլն. դոլար: Վարկանշային աղիւսակը հրապարակւել է Forbes-ի կայքում:

«alikonline.ir» - Ամերիկացի դերասանուհի Սքարլեթ Եոհանսոնը կրկին գլխաւորել է Forbes-ի վարկածով տարւայ ամենաբարձր վարձատրւող դերասանուհիների վարկանշային աղիւսակը՝ մէկ տարում վաստակելով 56 մլն. դոլար: Վարկանշային աղիւսակը հրապարակւել է Forbes-ի կայքում: Գրում է Tert.am-ը:

Անցեալ տարի Եոհանսոնը կրկին գլխաւորել էր աղիւսակը՝ 2017 թւականի յունիսից 2018 թւականի յունիսն ընկած ժամանակահատւածում վաստակելով 40.5 մլն. դոլար:

Ըստ Forbes-ի՝ այս տարի եւս նրա եկամուտների մեծ մասը ստացւել են Marvel կինոտիեզերքի ֆիլմերի նկարահանման համար հոնորարներից՝ «Սեւ այրին» եւ «Վրիժառուները. Աւարտ»:

Վարկանշային աղիւսակում երկրորդ տեղը զբաղեցրել է «Ամերիկեան ընտանիք» սերիալի աստղ Սոֆիա Վերգարան՝ 44.1 դոլար եկամուտով:

Ռիզ Վիզերսփունը երկու կէտով առաջադիմել է եւ յայտնւել երրորդ հորիզոնականում՝ 35 մլն. դոլար եկամուտով:

Յաջորդում են Նիկոլ Քիդմանն ու Ջենիֆէր Էնիսթոնը:

Վարկանշային աղիւսակը կազմելիս հաշւի են առնւել 2018 թւականի յունիսից 2019 թւականի յունիսն ընկած ժամանակահատւածում դերասանուհիների եկամուտները:

Ինչպէս աւելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, ամերիկացի դերասան, պրոդիւսեր Դուէյն Ջոնսոնն էլ գլխաւորել է Forbes-ի վարկածով տարւայ ամենաբարձր վարձատրւող դերասանների վարկանշային աղիւսակը: 12 ամսւայ ընթացքում 47-ամեայ Ջոնսոնը 89.4 մլն. դոլար է վաստակել՝ ամսագրի վարկանիշում անցեալ տարւայ երկրորդ հորիզոնականից տեղափոխւելով առաջին հորիզոնական: 

Դուէյն Ջոնսոնին այս տարի յաջորդում է Քրիս Հեմսվորթը, որը վաստակել է աւելի քան 76.4 մլն. դոլար, իսկ երրորդ հորիզոնականում Ռոբերտ Դաունի կրտսերն է՝ 66 մլն. դոլարով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։