Հա

Մշակոյթ

07/09/2019 - 13:50

Վենետիկի կինոփառատօնի շրջանակներում՝ Անահիտ Աբադն արժանացաւ «Բլու-նոլէջ» մրցանակին

Չորեքշաբթի, սեպտ. 4-ին կայացաւ Վենետիկի 76-րդ կինոփառատօնի մրցանակաբաշխութիւնը, որի շրջանակներում, «Բլու-նոլէջ» դրամաշնորհային ֆոնդն իր տարւայ լաւագոյն ռեժիսորի, ինչպէս նաեւ լաւագոյն կինոդերասանի մրցանակների արժանացրեց իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադին եւ դերասան Հոմայուն Էրշադիին:

«ԱԼԻՔ» - Չորեքշաբթի, սեպտ. 4-ին կայացաւ Վենետիկի 76-րդ կինոփառատօնի մրցանակաբաշխութիւնը, որի շրջանակներում, «Բլու-նոլէջ» դրամաշնորհային ֆոնդն իր տարւայ լաւագոյն ռեժիսորի, ինչպէս նաեւ լաւագոյն կինոդերասանի մրցանակների արժանացրեց իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադին եւ դերասան Հոմայուն Էրշադիին:

Անահիտ Աբադին ուղղւած ուղերձում մասնաւորապէս նշւած է. «Մրցանակը յանձնւում է Անահիտ Աբադին, իր ստեղծագործութեամբ արեւելեան խմորումներով ճշմարտութեան նրբերանգները նոյն նրբանկատ աչքերով ներկայացնելու համար»:

«Բլու-նոլէջ» հիմնադրամն իր գործունէութիւնը ծաւալել է հասարակական եւ մշակութային նախագծերի իրականացման ուղղութեամբ՝ Մարքօ-փոլօ անւան ներքոյ:

Հիմնադրամն իր միւս մրցանակները յանձնել է երեք իտալացիների՝ Վենտետիկի քաղաքապետին, պրոդիւսեր Պաօլա Պիաստրային, եւ Վենետոյի մշակոյթի վարչութեան նահանգային տնօրէն՝ Քուարցարիին:

 

Լուսանկարը՝ Ֆահիմէ Համեդիխահի

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։