Հա

Մշակոյթ

16/09/2019 - 12:10

Աշխարհի ամենահին գորգը պատրաստւած է եղել Հայաստանում

Աշխարհի ամենահին՝ մ.թ.ա. 5-3 դարերով թւագրւող գորգը, համարւում է «Պազըրըկ»-ը, որը հրաշքով պեղւել է Սիբիրի սառեցւած դամբաններից:

«alikonline.ir» - Աշխարհի ամենահին՝ մ.թ.ա. 5-3 դարերով թւագրւող գորգը, համարւում է «Պազըրըկ»-ը, որը հրաշքով պեղւել է Սիբիրի սառեցւած դամբաններից: Այս խորհրդաւոր գորգը՝ քառակուսի խաւով, շատ մասնագէտների կարծիքով, ունի հայկական ծագում, յայտնում է Vstrokax.net-ը:

Հին գորգերի ականաւոր գիտակ Ուլրիխ Շուրմանը գտածոյի մասին ասում է. «Ելնելով առկայ փաստերից եւ ապացոյցներից ՝ ես համոզւած եմ, որ «Պազըրըկ» գորգը յուղարկաւորութեան պարագայ էր եւ, ամենայն հաւանականութեամբ, հայկական արհեստագործութեան գլուխգործոց է»:

Երբ Էրմիտաժի քիմիկոսներն ու ներկերի մասնագէտները զննում էին «Պազըրըկ» գորգը, եզրակացութիւն արւեց, որ գորգում օգտագործւած կարմիր թելերը ներկւած են հայկական որդան կարմիրով, որը հնում տարածւած է եղել Արարատեան դաշտավայրում:

Աւելին՝ «Պազըրըկ» գորգը ստեղծելու համար կիրառւած տեխնիկան համապատասխանում է կրկնակի հանգոյցների՝ հայկական տեխնիկային: Այս տեխնիկան Իրանի գորգագործութեան մի քանի կենտրոններում յայտնի է որպէս «Արմանի բաֆֆ», այսինքն ՝«հայկական գործ»:

Նշւում է նաեւ, որ Հայաստանում սիմետրիկ հանգոյցներով հիւսւած նման գորգերի բեկորներ, որոնք նման են «Պազըրըկ» գորգին, յայտնաբերւել են Կարմիր բլուրում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։