Հա

Մշակոյթ

18/09/2019 - 09:40

Աւրորա Մարդիգանեանի ընծայագրով գիրքը նւիրաբերւել է Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտին

Ամերիկաբնակ Նադեա Շահգալդեանը (Nadia Shahgaldian) որպէս նւիրատւութիւն Հայոց Ցեղասպանութըան թանգարան-ինստիտուտին է յանձնել եզակի նշանակութեան հնատիպ գիրք՝ Հայոց Ցեղասպանութեան ականատես եւ վերապրած Աւրորա Մարդիգանեանի ընծայագրով՝ արւած 1920 թւականի յունիսին: Այս մասին տեղեկանում ենք Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի ֆէյսբուքեան էջից։

«alikonline.ir» - Ամերիկաբնակ Նադեա Շահգալդեանը (Nadia Shahgaldian) որպէս նւիրատւութիւն Հայոց Ցեղասպանութըան թանգարան-ինստիտուտին է յանձնել եզակի նշանակութեան հնատիպ գիրք՝ Հայոց Ցեղասպանութեան ականատես եւ վերապրած Աւրորա Մարդիգանեանի ընծայագրով՝ արւած 1920 թւականի յունիսին: Այս մասին տեղեկանում ենք Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի ֆէյսբուքեան էջից։ Տեղեկացնում է Panorama.am-ը:

Առաջին հրատարակութիւն հանդիսացող այս հատորը Աւրորայի յայտնի յուշագրութեան հիման վրայ նկարահանւած «Հոգիների աճուրդ» ֆիլմի սցենարն է՝ The Auction of Souls, The story of Aurora Mardiganian, the Christian girl who survived the great massacres, scenario by Frederic Chapin, staged by Oscar Apfel, produced by W. Selig, New York, 1919:

Եզակի հատորը ձեռք է բերել Նադեա Շահգալդեանի ամուսինը RareBooks գրախանութից: Աւելի քան 20 տարի, գիրքը որպէս մասունք, պահւել է Շահգալդեանների ընտանիքում:

Աւրորա Մարդիգանեանի օրագրութիւնը հրատարակւել է ամերիկեան մամուլում 1918 թ. «Հոշոտւած Հայաստան» կամ «Հոգիների աճուրդ» վերնագրերով: Նոյն տարում էկրաններին է յայտնւել այդ գրքի հիման վրայ բարեգործական նպատակներով ստեղծւած «Հոգիներիաճուրդ» համր ֆիլմ է: Կինոնկարում Աւրորան անձամբ խաղացել է իր դերը՝ այդպիսով դառնալով հայ առաջին կինոդերասանուհին՝ Ցեղասպանութեան սարսափելի պատկերները ցուցադրող առաջին ֆիլմում:

 

Լուսանկարները՝ Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի ֆէյսբուքեան էջից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։