Հա

Մշակոյթ

29/09/2019 - 12:59

Հ.Մ.Ա.Կ.-ի նախաձեռնութեամբ՝ Կոմիտաս վարդապետի ծննդեան օրւան նւիրւած համերգային երեկոյ

Կոմիտաս վարդապետի եւ Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150-ամեակի առիթով՝ Թեհրանի հայոց թեմում իրականացել են միջոցառումներ: 

«ԱԼԻՔ» - Կ.Դ. - Կոմիտաս վարդապետի եւ Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150-ամեակի առիթով՝ Թեհրանի հայոց թեմում իրականացել են միջոցառումներ: Այդ շրջագծում սեպտեմբերի 26-ին, որը համընկնում էր Կոմիտաս վարդապետի ծննդեան օրւան, երկու յոբելեարներին նւիրւել էր համերգային երեկոյ նախաձեռնութեամբ՝ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Արւեստից միութեան, որը իրականացրեց «Արարատ» երգչախումբը, խմբավարութեամբ՝ Արփի Սիմրոջեանի եւ Ալին Թաշճեանի դաշնամուրային կատարումներով: «Արարատ» մարզաւանի «Մաջնունեան» սրահում իրականացւած համերգին, հնչեցին երգեր Կոմիտասից, Թումանեանի գրչին պատկանող ստեղծագործութիւններից կտորներ, նաեւ հայկական ժողովրդական երգեր: Երկժամեայ համերգին, որի ընթացքում որոշ կտորներ ներկաների բուռն ծափողջոյնների բերումով կրկնւում էին, Արւեստից միութեան անունից ներկաներին ողջունեց եւ ընթացքում երգերի ու հեղինակների մասին բացատրութիւններ փոխանցեց Էմիլ Սէթխանեանը: Վերջում Հ.Մ.Ա.Կ-ի կենտր. վարչութեան նախագահ Հարմիկ Զովէլեանը գնահատանք յայտնեց երգչախմբին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։