Հա

Մշակոյթ

06/10/2019 - 09:00

Disney-ը նոր ֆիլմ կը նկարահանի «Տեսուչ Գաջեթի» մասին

Ամերիկեան Disney կինոընկերութիւնը նոր խաղարկային ֆիլմ է նկարահանելու «Տեսուչ Գաջեթ» մուլտսերիալի հիման վրայ:

«alikonline.ir» - Ամերիկեան Disney կինոընկերութիւնը նոր խաղարկային ֆիլմ է նկարահանելու «Տեսուչ Գաջեթ» մուլտսերիալի հիման վրայ:

Ըստ Tert.am-ի՝ ինչպէս հաղորդում է The Hollywood Reporter-ը, ժապաւէնի պրոդիւսերներն են լինելու Դէն Լինը եւ Ջոնաթան Էյրիխը, որոնք պատասխանատու էին «Ալադդինի» ռիմէյքի համար, որն էլ վարձոյթում աւելի քան 1 մլրդ. դոլար էր հաւաքել: Սցենարը կը հեղինակեն Միկի Դէյը եւ Սթրիթեր Սայդերը:

«Տեսուչ Գաջեթ» մուլտսերիալը պատմում է ոստիկան-կիբորգի մասին, որի մարմնում հազարաւոր սարքաւորումներ են ներկառուցւած: Այն հեռարձակւում էր 1983-1986 թւականներին: Չարագործների դէմ պայքարում նրան օգնում են զարմուհի Փեննին եւ Բրէյն անունով շունը: 1999-ին թողարկւել է լիամետրաժ խաղարկային ֆիլմը, որում Գաջեթի դերը մարմնաւորել է Մեթիու Բրոդերիկը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։