Հա

Մշակոյթ

09/10/2019 - 08:00

Հայաստանի ներկայացրած «Էրկեն կիշեր» ֆիլմն ընդգրկւել է «Օսկար»-ի երկար ցուցակում

Ամերիկեան կինոակադեմիան ընդունել է Հայաստանի յայտը եւ «Լաւագոյն միջազգային գեղարւեստական կինոնկար» անւանակարգում ընդգրկւել է ռեժիսոր Էդգար Բաղդասարեանի «Էրկեն կիշեր» ֆիլմը։ Կինոակադեմիան ներկայացրել է «Օսկար» մրցանակաբաշխութեան «Լաւագոյն միջազգային գեղարւեստական կինոնկար» անւանակարգում ընդգրկւած ֆիլմերի երկար ցուցակը։

«alikonline.ir» - Ամերիկեան կինոակադեմիան ընդունել է Հայաստանի յայտը եւ «Լաւագոյն միջազգային գեղարւեստական կինոնկար» անւանակարգում ընդգրկւել է ռեժիսոր Էդգար Բաղդասարեանի «Էրկեն կիշեր» ֆիլմը։ Կինոակադեմիան ներկայացրել է «Օսկար» մրցանակաբաշխութեան «Լաւագոյն միջազգային գեղարւեստական կինոնկար» անւանակարգում ընդգրկւած ֆիլմերի երկար ցուցակը։ Տեղեկացնում է Panorama.am-ը:

Ցուցակում ընդգրկւած է 93 երկրի կողմից ներկայացւած յայտեր, այդ թւում նաեւ Հայաստանի կողմից ներկայացւած ֆիլմը։  «Օսկար» մրցանակի համար առաջին անգամ պայքարելու են նաեւ Գանայի, Նիգերիայի  եւ Ուզբեկստանի կինեմատոգրաֆիստները։

10 ֆիլմից կազմւած «Օսկար»-ի յաւակնորդների կարճ ցուցակը կը հրապարակւի դեկտեմբերի 16-ին։ «Օսկար-2020»-ի թեկնածուները յայտնի կը դառնան յունւարի 13-ին։ «Օսկար» մրցանակաբշխութիւնը կը կայանայ 2020 թւականի փետրւարի 9-ին։

Ռեժիսոր եւ սցենարի հեղինակ Էդգար Բաղդասարեանի 1 ժամ 40 րոպէ տեւողութեամբ «Էրկեն կիշեր» պատմական դրամա-ֆիլմաշարը ստեղծւել է 3 տարւայ ընթացքում իրականացւած նկարահանումների եւ հսկայածաւալ աշխատանքի արդիւնքում: Ֆիլմի ռեժիսորը հանդիսատեսին է ներկայացնում երեք տարբեր պատմութիւններ՝ մարդկային բարդ ու խճճւած փոխյարաբերութիւններ: Ֆիլմի հերոսները դժւարին իրավիճակում յայտնւած եւ ընտրութեան առաջ կանգնած անհատներ են, որոնց կատարած վճռական քայլը որոշիչ կարող է դառնալ նրանց կեանքում:

Տարբեր ժամանակաշրջանների հերոսների դրամատիկ պատմութիւնները կապւած են գայլի եւ գնդաձեւ քարի հետ. ճակատագիրը հետապնդում է այդ քարի տէրերին: Քարի հազարամեայ ճամփորդութիւնը ժամանակի մէջ սկսւում է Նարեկացու դարաշրջանից, ապա անցնելով 1915-ի հայկական կոտորածների սարսափների միջով՝ հասնում է մինչեւ մեր օրերը եւ աւարտւում ամուսնական զոյգի տարօրինակ ընտանեկան դրամայով՝ վեր հանելով եռանկիւնու երրորդ կողմը կազմող փողոցային մարմնավաճառի բարոյական արժէքները, որոնք աւելի բարձր են, քան բարձրաստիճան ուղեւորներինը:

Գլխաւոր դերերում  հանդէս են եկել՝  Շանթ Յովհաննիսեան, Սամուէլ Գրիգորեան, Լուիզա Ներսէսեան, Բաբգէն Չոբանեան, Նարինէ Գրիգորեան, Մարիա Սէյրանեան, Մինաս Ասրեան, Վաչէ Երիցեան։

Պրոդիւսերներ են Կարինէ Սիմոնեանը, Էդգար Բաղդասարեանը։ Ֆիլմը նկարահանւել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցութեամբ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։