Հա

Մշակոյթ

Կիրակի, 15 Դեկտեմբերի 2013 10:20

Տեղական եւ միջազգային փորձագէտներ.- «Հայաստանը գորգագործական հնագոյն մշակոյթ ունեցող ժողովուրդներից է»

Կրկնակի հանգոյցը՝ հայկական գորգագործութեան գլխաւոր առանձնայատկութիւնն է: «Արմէնպրես»-ի թղթակցի հետ զրոյցում «Յովհ. Շարամբէեանի անւան ժողովրդական ստեղծագործութեան կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրէնի տեղակալ Կարինէ Բազէեանը նաեւ նշեց, որ հայկական գորգերի զարդագիր տեքստերում ներկայացւած են մեր նախնիների հնագոյն պատկերացումները եւ հաւատալիքները:

«armenpress.am» - Կրկնակի հանգոյցը՝ հայկական գորգագործութեան գլխաւոր առանձնայատկութիւնն է: «Արմէնպրես»-ի թղթակցի հետ զրոյցում «Յովհ. Շարամբէեանի անւան ժողովրդական ստեղծագործութեան կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրէնի տեղակալ Կարինէ Բազէեանը նաեւ նշեց, որ հայկական գորգերի զարդագիր տեքստերում ներկայացւած են մեր նախնիների հնագոյն պատկերացումները եւ հաւատալիքները:
«Հայկական գորգի առանձնայատկութիւնը կրկնակի հանգոյցն է: Աշխարհի գորգագործական հնագոյն մշակոյթ ունեցող ժողովուրդները՝ թուրքմէնները կամ պարսիկները մէկուկէս հանգոյցով են գործում, իսկ հայերը՝ կրկնակի հանգոյցով: Կրկնակի հանգոյցով գործում են նաեւ ադրբեջանցիները, թուրքերը եւ քրդերը, եւ այս ժողովուրդներից իւրաքանչիւրն ասում է, որ ինքն է այս մշակոյթի ստեղծողը»,- պարզաբանեց Բազէեանը:
Նրա գնահատմամբ՝ հայերիս խնդիրն է ամբողջ աշխարհին ներկայացնել հայկական գորգերը եւ դրանց հարուստ պատմութիւնը:
Մասնագէտը նշում է, որ հայկական գորգերին բնորոշ է իւրայատուկ զարդանախշ, եւ յաճախ այդ զարդանախշերի ծագումը եւս վիճարկման առիթ է դառնում:
«Այսօր, ցաւօք սրտի, յատկապէս ադրբեջանցիները ղարաբաղեան գորգերը վերագրում են իրենց: Նրանք իրենց են վերագրում նաեւ վիշապագորգերը, մինչդեռ վիշապի կերպարը մեր հնագոյն հաւատալիքներից է գալիս, եւ մենք ունենք վիշապկոթողներ, որոնք ստեղծւել են Ք. ա. 2-րդ հազարամեակից»,- ընդգծեց «Յովհ. Շարամբէեանի անւան ժողովրդական ստեղծագործութեան կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրէնի տեղակալը: Նա նշեց, որ վիշապը որպէս առասպելաբանական էակ՝ ուրոյն կերպով արտայայտւած է մեր գորգարւեստում:
Աշխարհին հայկական գորգի ծագումնաբանութիւնը ներկայացնելու համար մասնագէտը անհրաժեշտ է համարում գիտաժողովների, քննարկումների հայկական պարբերական կազմակերպումը:
«Պէտք է ունենանք գիտնականներ, որոնք հիմնաւոր ապացոյցներ կարող են բերել. դա շատ կարեւոր է»,- կարծիք յայտնեց նա՝ յաւելելով, որ հայկական գորգարւեստի զարդանախշերը, բոլոր գոյները վկայում են այն մասին, որ դրանք առանձնայատուկ խորհուրդ ունեն եւ արտացոլում են մեր ժողովրդի աշխարհընկալումը:
Վիեննայի համալսարանի դասախօս, արեւելեան գորգերի փորձագէտ, տեխնոլոգ Արթուր Թելֆէեանը նշեց, որ Հայաստանը գորգագործութեան ոլորտում աշխարհում իր մեծ դերն ունի:
«Գորգերի պատմութեան մէջ գլխաւոր ազգերից մէկն ենք, չեմ կարող ասել, որ ամենագլխաւորն ենք, սակայն գլխաւորներից մէկն ենք»,- շեշտեց մշակութաբանը՝ աւելացնելով, որ, անդրադառնալով հայկական գորգարւեստին, հարկ է նշել նաեւ նիւթերի բազմազանութեան օգտագործման առանձնայատկութիւնը: Նրա ասութեամբ՝ որդան կարմիրը այն բացառիկ նիւթերից մէկն է, որը մեր գորգագործութեան հարուստ աւանդոյթների բաղադրիչներից մէկն է:
Լոնդոնի՝ գորգարւեստի ոլորտում մասնագիտացած «Հալլի» ամսագրի գլխաւոր խմբագիր Բէն Էւանսը պատմեց, որ թէեւ որպէս առանձին նիւթ հայկական գործագործութիւնը չի ուսումնասիրել, սակայն վստահ է, որ հայկական գորգերը մեր մշակոյթի ճանաչելի այցեքարտն են:
Ըստ նրա՝ վերջերս Նիւ Եօրքի աճուրդներից մէկում 35 միլիոն դոլարով է վաճառւել մի գորգ, որը բացառւած չէր, որ հայկական ծագում ունէր: Գորգի գնորդը Կատաթարից էր, ինչը վկայում է այն մասին, որ իսլամական երկրներում եւս հայկական գորգերը պահանջւած են: Էւանսի գնահատմամբ՝ հայկական կարող են համարւել ոչ միայն այն գորգերը, որոնք ստեղծւած են Հայաստանում, այլեւ այն գորգերը, որոնք հայրենիքից հեռու ստեղծւել են հայ մասնագէտների կողմից:
Պատասխանելով այն հարցին, թէ ինչպէս տարբերակել հայկական գորգը, անգլիացի մասնագէտը նշեց, որ իրականում գորգերի յստակ տարբերակումը, առանձնայատկութիւնների ուսումնասիրումը պէտք է դառնայ գիտնականների եւ հետազօտողների լուրջ եւ երկարատեւ աշխատանքի նիւթը:
Երեւանում նոյեմբերի 20-22-ը կայացաւ «Հայկական հանգոյց. գորգարւեստի աւանդոյթները» միջազգային գիտաժողովը, որին մասնակցել էին հեղինակաւոր մասնագէտներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Անգլիայից, Լեհաստանից, Աւստրիայից, Լիբանանից, Հայաստանից եւ Լեռնային Ղարաբաղից: Գիտաժողովին մասնակցեցին նաեւ գորգագործութեան բնագաւառում բազմամեայ գործունէութիւն իրականացնող ընկերութիւնները:

Յարակից Հրապարակումներ

  • Մեգերեանների գերդաստանն աւելի քան չորս սերունդ զբաղւել է հին գորգերի վերականգնումով. 100-ամեայ պատմութիւն
    Մեգերեանների գերդաստանն աւելի քան չորս սերունդ զբաղւել է հին գորգերի վերականգնումով. 100-ամեայ պատմութիւն

    Հայկական գորգագործական արւեստն աշխարհի տարբեր երկրներում ներկայացնող «Մեգերեան կարպետ» ընկերութիւնը նշելու է իր հիմնադրման 100-ամեակը։ Միջոցառմանը, որ տեղի կունենայ սեպտեմբերի 18-ին, կը մասնակցեն հիւրեր ոչ միայն Հայաստանից, այլեւ արտերկրից: 

    «Մեգերեան կարպետ» ընկերութիւնը հիմնադրւել է 1917 թւականին Նիւ Եօրքում: Այն ի սկզբանէ զբաղւում էր նոր եւ անտիկ ձեռագործ գորգերի վերանորոգման եւ մշակման աշխատանքներով, ինչպէս նաեւ ձեռագործ գորգերի առք ու վաճառքով: 

  • Իրանը վերսկսում է գորգերի արտահանումը դէպի ԱՄՆ
    Իրանը վերսկսում է գորգերի արտահանումը դէպի ԱՄՆ

    Իրանի գորգարտադրութեան իրանական ծառայութեան ղեկավար Համիդ Քարգարը յայտարարել է, որ 2016-ին վերսկսելու են Իրանից դէպի ԱՄՆ գորգերի արտահանումը:
    «Իրանական գորգերի վաճառքի նկատմամբ ամերիկացի գործարարների ցուցաբերած մեծ հետաքրքրւածութիւնը ցոյց է տալիս, որ շուտով ԱՄՆ գորգերի մատակարարումը կը վերսկսի»,- յայտարարել է նա:

  • Հայկական գորգերը կը ներկայացւեն Վիեննայում եւ Բուդապեշտում
    Հայկական գորգերը կը ներկայացւեն Վիեննայում եւ Բուդապեշտում

    Վիեննայում եւ Բուդապեշտում սեպտեմբերի 15-21-ը անցկացւելու է «Արեւելեան գորգերի միջազգային գիտաժողով» կազմակերպութեան՝ «ԻԿՕԿ»-ի (ICOC) հերթական «Գորգի շրջագայութիւնը» ծրագիրը եւ դրա շրջագծում իրականացւող գիտաժողովը՝ նւիրւած գորգին եւ տեքստիլին:

  • ԳԻՏԱԺՈՂՈՎ - Գորգը սերտաճած է հայի ինքնութեանը. աշխատանքն սկսեց հայկական գորգարւեստի աւանդոյթներին նւիրւած գիտաժողովը
    ԳԻՏԱԺՈՂՈՎ - Գորգը սերտաճած է հայի ինքնութեանը. աշխատանքն սկսեց հայկական գորգարւեստի աւանդոյթներին նւիրւած գիտաժողովը

    Հայաստանը հնագոյն ժամանակներից յայտնի է գորգագործական հարուստ աւանդոյթներով եւ այսօր ժամանակն է այդ փոքր-ինչ մոռացւած աւանդոյթները վերաներկայացնելու համաշխարհային հանրութեանը: Այս գաղափարն էր կրում նոյեմբերի 20-ին Հայաստանի Ազգային պատկերասրահի «Որմնանկարների» սրահում մեկնարկած «Հայկական հանգոյց. գորգարւեստի աւանդոյթները» միջազգային գիտաժողովը, որը միաւորել էր շուրջ 20 երկրից ժամանած գորգագործութեան ոլորտի ներկայացուցիչներին:

  • ԳՈՐԳԱՐՒԵՍՏ - Հայկական աւանդական ձեռագործ գորգերի արտադրութիւն՝ Արցախում
    ԳՈՐԳԱՐՒԵՍՏ - Հայկական աւանդական ձեռագործ գորգերի արտադրութիւն՝ Արցախում

    Շուրջ մէկ ամիս է, որ Արցախում (Շուշի եւ Ստեփանակերտ) սկսել է գործել հայկական ձեռագործ գորգերի արտադրութեան գործարանը: Հայկական մշակոյթի այս հնագոյն ճիւղի պահպանումն ու գորգարւեստի վերազարթնումը կարեւոր նշանակութիւն ունեն Արցախի եւ Արցախի երիտասարդ սերունդի համար, որն իր ապագան միախառնւած է տեսնում իր երկրի զարգացման հնարաւորութիւններին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կազդի Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հանրաքւէն տարածաշրջանի վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։