Հա

Մշակոյթ

05/03/2013

alt«Սիւիլնեթ» - ՀՀ Վարչական դատարանը, դատաւոր Կարէն Աւետիսեանի նախագահութեամբ, երէկ մերժել է «Ժառանգութիւն» կուսակցութեան առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Յովհաննիսեանի հայցը՝ ընդդէմ ՀՀ Կենտրոնական ընտրական յանձնաժողովի (ԿԸՅ):
«pastinfo.am»-ի թղթակցի հետ զրոյցում «Ժառանգութիւն» կուսակցութեան փոխնախագահ Արմէն Մարտիրոսեանը կարծիք է յայտնել, որ դատարանի նման որոշումը Սահմանադրական դատարան վիճարկելու հարց է առաջացնում, քանի որ չի կարող քարոզչական նիւթ պարունակող պաստառը մի տեղում լինել քարոզչական, իսկ միւս տեղում՝ ոչ. «Քաղաքացին, որը նայում է պաստառին՝ անկախ դրա չափերից, նա քարոզչական տեղեկատւութիւն է ստանում, ուստի՝ ես կարծում եմ, որ սա եւս մէկ հարց է Սահմանադրական դատարան դիմելու»:
Յիշեցնենք, որ Ր. Յովհաննիսեանը վիճարկում էր ՀՀ ԿԸՅ-ի անգործութիւնը եւ պահանջում ԿԸՅ-ին պարտաւորեցնել «ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսեանի աւելի քան 1600 քարոզչական շտաբների ու դրանց վրայ տեղադրւած քարոզչական պաստառների շուկայական արժէքը եւ դրանց ծախսերը ներառել ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսեանի քարոզչական ծախսերի մէջ» եւ անվաւեր ճանաչել ՀՀ ԿԸՅ թիւ 60-Ա որոշումը:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։