Հա

Մշակոյթ

Items filtered by date: Հինգշաբթի, 22 Փետրւարի 2018 - «ԱԼԻՔ» Օրաթերթ
%PM, %22 %451 %2018 %13:%Փտր

22 փետրւարի 2018

Published in PDF

Արցախեան շարժման 30-ամեայ պատմական վաւերագրութիւնը մեր նորագոյն պատմութեան մէջ բեկումնային եղաւ: Այն կերտեց հայի նոր տեսակի, բացայայտեց նրա հայրենասիրական տեսանկիւնից ներքինում թաքնւած ինքնութիւնը ու շարժման յաղթութիւնները չուշացան, նրանք կերտեցին լիիրաւ ու անկախ Արցախ...

Published in Թեհրան
%PM, %22 %437 %2018 %13:%Փտր

Յայտարարութիւն

Այսու, յայտնում ենք մեր թեմի սիրելի ժողովրդի զաւակներին, որ Հայաստանի Հանրապետութեան հիմնադրութեան եւ պետականութեան հաստատման 100-ամեակի առիթով, Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած Կենտրոնական յանձնախումբը իր երկրորդ նիստը գումարեց երեքշաբթի, փետրւարի 20-ին՝ երեկոյեան, թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ յանձնախմբի բոլոր անդամների ներկայութեամբ:

Published in Թեհրան

Ատելութեան եւ հայատեացութեան քաղաքականութիւնն այսօր դարձել է Ադրբեջանի ղեկավարութեան ներքին եւ արտաքին քաղաքականութեան անքակտելի մաս, որի վրայ կառուցւում է ադրբեջանցի ժողովրդի ինքնագիտակցութիւնը. ԱԺ-ում Արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի կողմից նախաձեռնած «Սումգայիթեան ջարդեր. հայատեացութիւնը որպէս Ադրբեջանի պետական քաղաքականութիւն» թեմայով խորհրդարանական լսումներին յայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շաւարշ Քոչարեանը:

Արցախի Մարդու իրաւունքների պաշտպան Ռուբէն Մելիքեանը ֆէյսբուքեան իր էջում գրել է. «Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի ղեկավար Գասպար Կարապետեանի նկատմամբ Ադրբեջանը քրէական հետապնդում է հարուցել բազմիցս Արցախ այցելելու համար։

Published in Հայ Դատ

Պաշտօնական Մոսկւան երբեք յետնաբեմից հանդէս չի եկել Ղարաբաղեան հակամարտութեան գործընթացում եւ մնում է ամենաազդեցիկ արտաքին դերակատարը։ Այս մասին յօդւած է հրապարակել Կարնեգի հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դէ Վաալը։ 

Published in Միջազգային

Հայաստանն ակնյայտօրէն ձեռնարկում է հնարաւոր բոլոր ջանքերը տարածաշրջանում համագործակցութեան մթնոլորտը բարելաւելու համար, սակայն հակամարտութիւնները եւ բաժանարար գծերը շարունակում են խոչընդոտել համագործակցային մթնոլորտի ձեւաւորմանը:

Երեւան վերադառնալու իր անհեթեթ յայտարարութեամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նոր անիմաստ զանգւածային սպանութիւնների հնարաւորութիւն է ստեղծել:

Published in Միջազգային

Ադրբեջանի ԱԳՆ մամլոյ խօսնակ Հիքմեթ Գաջիեւը մեկնաբանել է Ֆրանսիայի ԱԳՆ յայտարարութիւնը Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման հարցում բանակցային ճանապարհին հաւատարիմ մնալու մասին:

Published in Միջազգային

Հաղորդումները սիրիական Աֆրինում թուրք զինւորականների կողմից իրականացված քիմիական յարձակումների մասին չեն համապատասխանում իրականութեանը:

Published in Միջազգային
Էջ 1, 3-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։