Հա

Մշակոյթ

Items filtered by date: Շաբաթ, 24 Փետրւարի 2018 - «ԱԼԻՔ» Օրաթերթ
Շաբաթ, 24 Փետրւարի 2018 14:00

24 փետրւարի 2018

Published in PDF

Հանրապետութեան նախագահը սխալ է համարել հետազօտողների, համալսարանների դասախօսների եւ երիտասարդութեան նկատմամբ կասկածամիտ մօտեցումը՝ կոչ անելով խուսափել անտեղի խստապահանջութիւնից:

Published in Իրան

Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակի Պետական Յանձնաժողովի ե'ւ առաքելութիւնն է ե'ւ պարտականութիւնը՝ մեր պետականութեան հիմնադրման ու անկախութեան նուաճման իրագործումները ոգեկոչել իրենց փաստական հարազատութեամբ եւ անխառն արժեւորումով։ Պէտք է յուսալ, մանաւա'նդ պէտք է մաղթել, որ Յանձնաժողովը կը մնայ գիտակից իր առաքելութեան եւ անշեղ՝ իր պարտականութեան մէջ։

Հայաստանի եւ Նախիջեւանի տարածքով տնտեսական փոխազդեցութեան հաստատումն ամբողջ տարածաշրջանի զարգացման գրաւականն է, կարծում է Արա Մարջանեանը:

Published in Միջազգային

Ակնյայտ է, որ Արցախեան շարժման 30-ամեակին նւիրւած միջոցառումների մշակութային բաժինը, անցեալ տարիների հետ համեմատած, կրում էր ազգային եւ հայրենասիրական լիցքեր: Շրջաններում կազմակերպւած միջոցառումներին եւ փետրւարի 20-ին երիտասարդական պալատում կազմակերպւած համերգին հնչեցին միայն ազգային եւ հայրենասիրական երգեր, եւ, ինչը պակաս կարեւոր չէ, բոլոր ելոյթները հնչեցին ՀԱՅԵՐԷՆ:

Քաղաքագէտ Հայկ Մարտիրոսեանը «tert.am»-ի հետ զրոյցում, անդրադառնալով Եւրոխորհրդարանի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովում եւրոպացի պատգամաւորների հարցերին ՀՀ արտգործնախարարի հնչեցրած պատասխաններին, ինչպէս նաեւ ԼՂ խնդրի կարգաւորմանը, ասում է, որ որեւէ դէպքում ռուսական զօրքերը Հայաստանն Ադրբեջանից չեն պաշտպանելու։ Նա նաեւ նշում է, որ յարձակման դէպքում Կրեմլից փորձելու են ուղղակի հեռախօսազանգերով կասեցնել Նախիջեւանից դէպի Երեւան առաջխաղացումը:

Փետրուարի աւարտին, երկու այլ թուականներ աւելցած են այդ ամսուան արդէն իսկ դարուս հայոց պատմութեան անկիւնադարձային եւ յիշատակելի օրերուն վրայ:

Երկու թուականներն ալ կ՚առնչուին Արցախի վերածննդեան պայքարի օրերուն:

Թուական կարգով առաջինը Սումկայիթի ջարդն է, որ տեղի ունեցաւ փետրուար 27, 1988-ին, իսկ երկրորդը՝ Խոճալուի ջարդը՝ փետրուար 25-26, 1992-ին:

Այսօր արդէն պատմութեան փաստերու քննութիւնը յստակօրէն կը բացայայտէ, որ1920 թուի դեկտեմբերի 2-ին Հայաստանի խորհրդայնացումով կեանքի կոչուած բոլշեւիկեան Յեղկոմը կը գործէր ծրագրուած եւ հեռահաս ռազմավարութեամբ մը։ Զրկե՛լ երկիրը իր բոլոր ուժականութիւններէն եւ զայն դարձնել ըստ ամենայնի «կառավարելի»՝ իշխանութեա՛ն մը կողմէ, որ ոչինչ ունէր հարազատ մեր ինքնիշխան երկրի անցեալին, ներկային եւ ապագային հետ։

Աւելորդ քաշը կամ ճարպակալումը զգալիօրէն բարձրացնում են 2-րդ տիպի դիաբետի զարգացման հաւանականութիւնը. գեր մարդկանց շուրջ 80 տոկոսը բախւում է այդ հիւանդութեանը։ Նոր հետազօտութիւնը, որի արդիւնքները հրապարակւած են «Nutrients» ամսագրում, ցոյց է տւել, որ մսից ու կաթնամթերքից հրաժարւելը կարող է կանխել դիաբետի զարգացումը աւելորդ քաշով ու ճարպակալումով մարդկանց մօտ։

Published in Այլ

Փետրւարի 23-ին իշխող կոալիցիայի կողմից ՀՀ 4-րդ նախագահի պաշտօնում առաջադրւած թեկնածու Արմէն Սարգսեանն ԱԺ-ում հանդիպել է ՀՅԴ եւ ՀՀԿ խմբակցութիւնների պատգամաւորների հետ: Հանդիպումից յետոյ ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան քարտուղար Աղւան Վարդանեանը լրագրողներին տեղեկացրեց, որ ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցութիւնների համատեղ նիստն էր, օրակարգում մէկ հարց էր՝ ՀՀ նախագահի թեկնածուի առաջադրում: 

Էջ 1, 3-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։