MENU
ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինեանը հանդիպում է ունեցել ՀՀԿ խմբակցութեան ղեկավար Վահրամ Բաղդասարեանի հետ: Հանդիպումից յետոյ լրագրողների հետ զրոյցում Փաշինեանը յայտարարել է, որ աշխատանքային քննարկում են ունեցել:
ՀՀ ԱԺ ճեպազրոյցների ժամին, այսօր՝ մայիսի 7-ին ՀՀԿ խմբակցութեան ղեկավար Վահրամ Բաղդասարեանը նշեց, որ վաղը ՀՀԿ-ն կօժանդակի ձայների բաւարար քանակով, որպէսզի ՀՀ-ն վարչապետ ունենայ:
Մայիսի 6-ի երեկոյեան Լիբանանի խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքների հրապարակումից յետոյ դաշնակցական երիտասարդներն ինքնաբուխ միջոցառումներ են ձեռնարկել` տօնելու յաղթանակը:
Մենք կարող ենք վստահեցնել, որ մեր մասնակցութիւնը բերելու ենք մայիսի 8-ի` վարչապետի ընտրութիւններին. ՀՀ ԱԺ ճեպազրոյցների ժամին, այսօր՝ մայիսի 7-ին յայտարարեց ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը:
Լիբանանում երէկ՝ մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրութիւնների ոչ պաշտօնկան՝ նախնական տւեալները վկայում են «Հեզբօլլահ»-ի եւ նրա դաշնակիցների յաղթանակի մասին:
Միջուկային համապարփակ համաձայնագիրը բազմակողմանի եւ միջազգային համաձայնութիւն է, որից հրաժարւելն այդքան էլ հեշտ չէ: Ինչպէս տեղեկացնում է ԻՍՆԱ-ն՝ այդ մասին այսօր՝ մայիսի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ յայտարարել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին:
Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը նախազգուշացրել է, որ Իրանի հետ առաջատար համաշխարհային տէրութիւնների կողմից 2015 թւականին կնքւած պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալը, կարող է յանգեցնել պատերազմի:
Իրանի շուկան բարձր մարժայ կապահովի ԵԱՏՄ երկների համար, քանի որ տարողունակ ու վճարողունակ է։ Եթէ Եւրասիական միութեան երկրները դուրս գան իրանական շուկայ, դա նոր խթան կը դառնայ երկրների արդիւնաբերութեան համար:
Մայիսի 8-ին ՀՀ վարչապետի ընտրութեան կայացման հարցում կասկածողներ արդէն գրեթէ չկան։ Նիկոլ Փաշինեանի թիմակիցներն իրենք փաստում են, որ մեծ հաւանականութեամբ կարելի է ասել, որ ընտրութիւնը կայանալու է, եւ Նիկոլ Փաշինեանն ընտրւելու է վարչապետ։