Հա

Մշակոյթ

Թւականիս յունւարի 6-ին, Թեհրանի Քարիմխան պողոտայում, Ս. Սարգիս եկեղեցու դիմացի պողոտայում գտնւող «Մարիամ» զբօսայգու ցուցասրահում իր աշխատանքն է սկսելու Իրանի արդի արւեստի հեղինակաւոր իրանահայ դէմքերի ցուցահանդէսը՝ «sodality» խորագրով: Ցուցադրութեան է դրւելու Լիլիթ Տէրեանի, Սերժ Աւագեանի, Էդման Այւազեանի, Սիմոն Այւազեանի եւ Գառնիկ Տէր-Յակոբեանի աշխատանքները:

Published in Մշակոյթ
Երեքշաբթի, 25 Հոկտեմբերի 2016 10:30

Զեկոյց՝ «Արտակ Մանուկեան» թանգարանից

«Արտակ Մանուկեան» թանգարանը 2016 թւականի մշակոյթի շաբաթւայ առիթով ունեցել է հետեւեալ աշխատանքները եւ այցելուները՝
- Հոկտեմբերի 4-ին «Խաղաղութեան մշակոյթի դեսպանների թանգարան»-ի տնօրինութեան հրաւէրով, «Արտակ Մանուկեան» թանգարանի պաշտօնեաները մասնակցեցին վերը նշւած թանգարանի տիկնիկների բաժնի բացման արարողութեանը, եւ «Արտակ Մանուկեան» թանգարանի անունից նւիրեցին 3 տիկնիկներ:

Published in Համայնք

Ի հետեւում Թեհրանի 12-րդ շրջանի քաղաքապետարանի ներկայացուցիչների, 30 թիր փողոցում գտնւող կրօնական փոքրամասնութիւնների կենտրոններ կատարած այցի, այս խումբը թւականիս չորեքշաբթի, սեպտեմբերի 28-ին այցելեց Ս. Աստւածածին եկեղեցի եւ «Արտակ Մանուկեան» թանգարան:

Published in Համայնք

Մայիսի 17-ից սկսեալ Իրանում նշւեց մշակութային շաբաթ, որի իւրաքանչիւր օրը նշանաւորւեց իւրայատուկ անւանումով եւ համաիրանական մասշտաբով տեղի ունեցան միջոցառումներ:
Միջոցառմանը ցուցադրւեց տեսաֆիլմ, որը պատկերում էր Իրանի բոլոր եկեղեցիներն ու դրանցում տարւող վերականգնողական աշխատանքները:

Published in Համայնք

Նախաձեռնութեամբ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի, երէկ՝ մայիսի 17-ին, Ս. Աստւածածին եկեղեցու շրջափակում եւ նոյն տարածքում գտնւող «Արտակ Մանուկեան» թանգարանում կազմակերպւել էր «Թանգարանային գիշերներ» կոչւող միջոցառում, նւիրւած հանրութեան հետ կապի, հաղորդակցութեան եւ թանգարանի համաշխարհային օրերին:

Published in Համայնք
Երկուշաբթի, 16 Մայիսի 2016 10:30

Գերմանացի լրագրողների այց

Նախ Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանը խօսեց ընդհանրապէս հայ եկեղեցու պատմութեան եւ մասնաւորապէս Ս. Աստւածածին եկեղեցու ճարտարապետութեան մասին, ապա այցելուները հարցեր ուղղեցին հայկական կենտրոնների, դպրոցների եւ ընդհանրապէս մշակութային ու կրօնական կեանքի մասին, որոնց հակիրճ պատասխաններ տւեց քահանայ հայրը:

Published in Համայնք

«Արտակ Մանուկեան» թանգարանը 2016 թւականի յունւար ամսւայ ընթացքում ընդունել է շուրջ 90 այցելուներ, որոնցից կարելի է նշել՝

- Թեհրանի Քաղաքային խորհրդի անդամ՝ պրն. Մասջէդ Ջամէին 20 հոգու ընկերակցութեամբ, Նոր տարւայ առիթով այցելեցին Ս. Աստւածածին եկեղեցի, ապա՝ թանգարան:

Published in Համայնք

Վատիկանի ուխտագնացութեան կազմակերպութեան տնօրէն՝ եպս. Մոնսինեօր Անդրէ Աթան չորսհոգանոց մի պատւիրակութիւն գլխաւորելով եւ Թեհրանի Մշակութային ժառանգութեան կազմակերպութեան հանրութեան հետ կապի բաժնի մի խումբ աշխատակիցների ընկերակցութեամբ երկուշաբթի, փետրւարի 1-ին այցելեց Թեհրանի Ս. Մարիամ Աստւածածին եկեղեցի եւ շրջափակում գտնւող «Արտակ Մանուկեան» թանգարանը:

Published in Համայնք

Ուրբաթ, դեկտեմբերի 4-ին, Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Սկաուտական միութեան նախաձեռնութեամբ, կրտսեր հատւածի անդամներից շուրջ 50 գայլիկ-արծւիկներ այցելեցին «Արտակ Մանուկեան» թանգարան:

Published in Համայնք
Կիրակի, 13 Դեկտեմբերի 2015 09:10

Զեկոյց՝ «Արտակ Մանուկեան» թանգարանից

«Արտակ Մանուկեան» թանգարանը նոյեմբերի 1-ից 14-ն ընդունել է շուրջ 100 այցելու, որոնցից կարելի է նշել՝
- «Հայ կին» միութեան անդամուհիների այցելութիւնը:
- «PRESS TV»-ի լրագրողների այցը, որոնք նաեւ հարցազրոյց ունեցան թանգարանի պաշտօնեաների հետ:

Published in Համայնք
Էջ 1, 2-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

կը յաջողւի՞ արդեօք ստեղծել հակաիրանական արաբա-իսրայէլական դաշինք:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։