Հա

Մշակոյթ

Երկուշաբթի, 12 Նոյեմբերի 2018 11:30

«Եւա»-ի յաջողութիւնները շարունակւում են

Իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի նկարահանած «Եւա» ֆիլմը շարունակում է յաջողութիւններ գրանցել միջազգային կինոփառատօններում:

Published in Մշակոյթ

ԱՊՀ եւ Բալթեան երկրների «Կինոշոկ» 27-րդ կինոփառատօնում «Լաւագոյն դերասանուհի» անւանակարգում յաղթող է ճանաչւել Նարինէ Գրիգորեանը: Նա մրցանակին է արժանացել Անահիտ Աբադի «Եւա» ֆիլմում դերակատարման համար: 

Published in Մշակոյթ

Երիտասարդ կին, ով ամուսնու ողբերգական մահից յետոյ փախչում է վերջինիս ծնողներից իր դստեր հետ եւ ապաստանում է Արցախի մի գիւղում: Հայաստանի եւ Իրանի համատեղ արտադրած ռեժիսոր Անահիտ Աբադի «Եւա» ֆիլմի հերոսուհին ուժեղ հայ կին է, ով անցնում է բազում դժւարութիւնների միջով: Կինոնկարը Երեւանեան 15-րդ «Ոսկէ ծիրան» միջազգային կինոփառատօնի «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում է:

Published in Մշակոյթ

Թուրքիայի իշխանութիւնները դեռեւս չեն պատասխանել Մեջլիսի Ժողովրդահանրապետական կուսակցությեան հայազգի պատգամաւոր Սելինա Դողանի հարցմանը, թէ ինչու Ստամբուլում ընթացող կանանց «Ֆիլմմոր» 13-րդ միջազգային կինոփառատօնին չի թոյլատրւել հայ-իրանական համատեղ արտադրութեան «Եւա» ֆիլմի ցուցադրութիւնը: 

Published in Միջազգային
Ստամբուլում անցկացւող «Ֆիլմմոր» 13-րդ միջազգային կինոփառատօնի շրջանակներում Թուրքիայի իշխանութիւնների կողմից հայ-իրանական համատեղ արտադրութեան «Եւա» ֆիլմի ցուցադրութեան արգելումը մեկնաբանելու համար «Ապառաժ»-ը դիմեց Արցախի Հանրապետութեան մշակոյթի, երիտասարդութեան հարցերի եւ զբօսաշրջութեան նախարար Սերգէյ Շահվերդեանին:
Published in Մշակոյթ

Թւականիս փետրւարի 16-ին, տեղի ունցաւ հանդիպում-հարցազրոյց կինոռեժիսոր Անահիտ Աբադի հետ՝ Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան արւեստից բաժանմունքի նախաձեռնութեամբ՝ միութեան կենտրոնատեղիում:

Published in Թեհրան

Իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եւա» հայ-իրանական համատեղ արտադրութեան ֆիլմը, որի պրոդիւսերն է Թաղի Ալի Ղոլիզադէն, յատուկ էկրանաւորմամբ ցուցադրւեց Թեհրանի «Ֆարաբի» ֆիլմարտադրութեան կենտրոնի «Աբբաս Քիառուսթամի» դահլիճում:

Published in Մշակոյթ

Ամերիկեան «sydneysbuzz.com»-ն անդրադարձել է «Եւա» կինոյին, որն այս տարի ընդգրկւել է «Օսկար» մրցանակաբաշխութեան «Լաւագոյն օտարալեզու ֆիլմ» անւանակարգի վերջնական ցանկում: «sydneysbuzz.com»-ի յօդւածագիր Սիդնի Լեւինը նկատել է, որ իրանահայ Անահիտ Աբադը, այն 27% կանանց թւում է, ում ֆիլմն ընդգրկւել է սոյն անւանակարգում:

Published in Մշակոյթ

Ամերիկեան կինոակադեմիան հրապարակել է Օսկար ամենամեայ մրցանակաբաշխութեան 90-րդ «Լաւագոյն օտարալեզու ֆիլմ» անւանակարգի համար հաստատւած յայտերի ցանկը, որում ընդգրկւած է նաեւ Հայաստանը: 

Published in Մշակոյթ

Թեհրանի կինոյի ռեժիսորների օգնականների եւ ծրագրաւորողների արհմիութիւնը շնորհաւորել է իրանահայ ճանաչւած ռեժիսոր Անահիտ Աբադին՝ Հայաստանի կողմից Ամերիկեան կինոակադեմիայի`«Օսկար» ամենամեայ մրցանակաբաշխութեան «Լաւագոյն օտարալեզու ֆիլմ» անւանակարգի համար նրա նկարահանած «Եւա» ֆիլմը ներկայացնելու կապակցութեամբ

Published in Մշակոյթ
Էջ 1, 2-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։