Հա

Մշակոյթ

ԱՊՐԻԼԻ 24

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշէն գիւղում վերջերս եկեղեցու վերականգնման աշխատանքների ժամանակ յայտնաբերւած 227 խաչքարերի եւ խաչքարաբեկորների, ինչպէս նաեւ գիւղի վարչական տարածքում պահպանւած, բայց չուսումնասիրւած այլ յուշարձանների ուսումնասիրումից եւ անձնագրաւորումից յետոյ այստեղ հնապատմագիտական եւ մշակութային յուշարձանների թիւը կը հասնի մօտ 900-ի, որով եւ այս բնակավայրը ոչ միայն կը հռչակւի որպէս յուշարձանների քանակով ամենահարուստը Գեղարքունիքի մարզում, այլ նաեւ կարող է դառնալ զբօսաշրջային կարեւոր երթուղիներից մէկը Հայաստանի Հանրապետութիւնում:

Published in Մշակոյթ

Գեղարքունիքի մարզի Ծովինար գիւղի արեւելեան բլրին գտնւող Օձաբերդ հնավայրի տարածքում այս տարի պեղումներն իրականացւել են ամրոցի արեւելեան եւ հիւսիս-արեւելեան, ինչպէս նաեւ՝ միջնաբերդի հիւսիս-արեւելեան արտաքին պարսպաշարին կից հատւածներում: Օձաբերդը Սեւանի աւազանի այն եզակի հնավայրերից է, որտեղ վերջին տարիների ուսումնասիրութիւնների արդիւնքում յայտնաբերւել եւ փաստւել են բազմաթիւ աղիւսներ: 

Published in Մշակոյթ

Գեղարքունիքի մարզի Լճաշէն գիւղի հարաւարեւմտեան հատւածում պահպանւած հնագոյն բերդ-ամրոցի աւերակների տարածքում այս տարւայ սեպտեմբերի 10-ից հնագիտական պեղումներ է իրականացնում ՀՀ մշակոյթի նախարարութեան «Պատմամշակութային ժառանգութեան գիտահետազօտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշաւախումբը, որը գլխաւորում է հնագէտ, պատմական գիտութիւնների թեկնածու Յակոբ Սիմոնեանը:

Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան տօնի օրը Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում նշանաւորւել է հայ ազատագրական շարժման ականաւոր գործիչ, զօրավար Անդրանիկ Օզանեանի կիսանդրու տեղադրումով: Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրեց Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինէ Ղուկասեանը, զօրավար Անդրանիկի կիսանդրին պատւիրւել է Սեւանի քաղաքային խորհրդի կողմից, 1993 թւականին, որը հեղինակել է քանդակագործ Տարիէլ Յակոբեանը:

Ըստ հնագէտի՝ յուշարձանի ուսումնասիրութիւնները սկսւել են դեռեւս 19-րդ դարի կէսերից ամրոցի բլրի արեւմտեան քարաժայռերից մէկին փորագրւած արձանագրութեան յայտնաբերելուց յետոյ: Քսան տողից բաղկացած այդ արձանագրութեան տեքստում ուրարտական միապետ Ռուսա I-ը տարածաշրջանում իր նւաճողական արշաւանքների համատեքստում հաղորդում է տեղում տարերքի աստծուն քաղաք կառուցելու մասին:

Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գիւղատնտեսութեան եւ բնապահպանութեան վարչութեան պետ Համբարձում Համբարձումեանը, Կարճաղբիւրի նորաբաց ձկնաբուծարանն արդէն տւել է Սեւանի Իշխանի մանրաձկան արտադրութեան մեկնարկը, ինչի արդիւնքում յունիս-յուլիս ամիսներին Սեւան թափւող մի քանի գետերում բաց է թողնւել Սեւանի Իշխանի մօտ 705 հազար հատ մանրաձուկ»:

Published in Հասարակական

Գաւառի պետական դրամատիկական թատրոնի շէնքի կառուցման աշխատանքները շարունակւում են: Օրեր առաջ շինհրապարակ են այցելել Հայաստանի թատերական գործիչների միութեան նախագահ Յակոբ Ղազանչեանը եւ Յ. Պարոնեանի անւան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարւեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Երւանդ Ղազանչեանը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի թատերական գործիչների միութեան պաշտօնական կայքից:

Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրեց Արտանիշի գիւղապետ Կարէն Շուշանեանը, գիւղի խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման ընթացքում գիւղամիջում ի յայտ են եկել մի քանի դամբարան, որոնցից շինարարները դուրս են բերել մարդկային կմախքի մնացորդներ՝ սրունքոսկրեր, կողոսկրեր, գանգեր, որոնք այժմ պահւում են Արտանիշի գիւղապետարանում:

Գեղարքունիքի մարզի Դպրաբակի բուժամբուլատորիայի տնօրէն, ընտանեկան բժիշկ, Ձորավանք գիւղի բնակիչ Այգէն Ինանցը Ձորավանք գիւղի տարածքում, Տաւուշի մարզին սահմանակից հատւածում քարէ ձեռակերտ կոթող է գտել, որն իր ոճով յիշեցնում է միջնադարեան Հայաստանի ճարտարապետական արւեստի գանձերից մէկը:

Գեղարքունիքի մարզի Դպրաբակի բուժամբուլատորիայի տնօրէն, ընտանեկան բժիշկ, Ձորավանք գիւղի բնակիչ Այգէն Ինանցը Ձորավանք գիւղի տարածքում, Տաւուշի մարզին սահմանակից հատւածում քարէ ձեռակերտ կոթող է գտել, որն իր ոճով յիշեցնում է միջնադարեան Հայաստանի ճարտարապետական արւեստի գանձերից մէկը:

Էջ 1, 3-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։