Հա

Մշակոյթ

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշէն գիւղում վերջերս եկեղեցու վերականգնման աշխատանքների ժամանակ յայտնաբերւած 227 խաչքարերի եւ խաչքարաբեկորների, ինչպէս նաեւ գիւղի վարչական տարածքում պահպանւած, բայց չուսումնասիրւած այլ յուշարձանների ուսումնասիրումից եւ անձնագրաւորումից յետոյ այստեղ հնապատմագիտական եւ մշակութային յուշարձանների թիւը կը հասնի մօտ 900-ի, որով եւ այս բնակավայրը ոչ միայն կը հռչակւի որպէս յուշարձանների քանակով ամենահարուստը Գեղարքունիքի մարզում, այլ նաեւ կարող է դառնալ զբօսաշրջային կարեւոր երթուղիներից մէկը Հայաստանի Հանրապետութիւնում:

Published in Մշակոյթ

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշէն գիւղի եկեղեցու հիմքերը փորելիս տասնեակ նոր խաչքարեր են յայտնաբերւել:

Published in Մշակոյթ

Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութիւնը իր հիմնադրութեան եւ գործունէութեան 70-ամեակի առիթով նախաձեռնել է վերանորոգել երկու դասարան՝ Հայաստանի Արմաւիրի մարզի Գետաշէն գիւղի միջին դպրոցում: Այս աշխատանքին նիւթական յատկացումից բացի՝ իրենց մասնակցութիւնն են բերել Հ. Մ. «Արարատ» Կ.-ի 10 կամաւոր սկաուտներ, որոնք օգոստոսի 16-ին ժամանել են Հայաստան:

Published in Հասարակական

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշէն գիւղում, որի բնակչութեան թիւն արդէն հատում է ինը հազարի սահմանը, ընթանում են խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքները: «Հայջրմուղկոյուղի» Փակ բաժնետիրական ընկերութեան (ՓԲԸ) ֆինանսաւորմամբ գիւղում հիմնովին փոխւում է 4-5 կիլոմետր երկարութեան ներքին ցանցը: Աշխատանքները սկսւել են շուրջ երկու ամիս առաջ եւ կը շարունակւեն մինչեւ տարեվերջ:

Published in Հասարակական
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։