Հա

Մշակոյթ

Երկուշաբթի՝ 2018 թւականի սեպտեմբերի 3-ի երեկոյեան ժամը 5:00-ին, Նոր Ջուղայի «Ջուլֆա» հրապարակում տեղի ունեցաւ Սպահանում ծնւած ու գործունէութիւն ծաւալած՝ հայ կինոքննադատ եւ ռեժիսոր հանգուցեալ Զաւէն Ղուկասեանի կիսանդրիի բացումը:

Published in Նոր Ջուղա

Սպահանում, երէկ` սեպտեմբերի 3-ին, «Ջուլֆա» հրապարակում, կայացաւ Զաւէն Ղուկասեանի կիսնդրու բացման հանդիսաւոր արարողութիւնը:

Published in Մշակոյթ

Իրանի Սպահան քաղաքը կը հարստանայ եւս մէկ յուշարձանով: Իրանահայ նշանաւոր արւեստագէտ, կինոգործիչ, գրող եւ կինոքննադատ Զաւէն Ղուկասեանի յիշատակը յաւէրժացնող կիսնադրու բացման արարողութիւնը տեղի կունենայ այսօր՝ սեպտեմբերի 3-ին Նոր Ջուղայի «Ջուլֆա» հրապարակում:

Published in Մշակոյթ

Հոծ բազմութեան շարքերում, ծրագրին ներկայ էին՝ հանգուցեալի հարազատները, Իսլ. խորհրդարանում հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը, Սպահանի հայոց թեմի ազգային իշխանութեան, Հայ Դատի յանձնախմբի ու հայ համայնքի ներկայացուցիչները, Սպահանի նախկին նահանգապետ Ալիռեզա Զաքեր Էսֆահանին, Սպահանի եւ Իրանի այլ քաղաքներից ժամանած արւեստագէտներ, կինոյի եւ հեռուստատեսութեան ռեժիսորներ, դերասաններ ու հանգուցեալի ուսանողներ:

Published in Նոր Ջուղա

Երկուշաբթի, փետրւարի 23-ի կէսօրից յետոյ ժամը 1:30-ին, Սպահանի Արւեստագէտների տան (خانه هنرمندان) շրջափակում, վերջին հրաժեշտը տրւեց Իրանի անւանի կինոքննադատ, կինոռեժիսոր եւ դասախօս Զաւէն Ղուկասեանին, որն երկարատեւ հիւանդութիւնից յետոյ, իր մահկանացուն կնքեց ուրբաթ, փետրւարի 20-ին, 64 տարեկան հասակում:

Published in Համայնք
Շաբաթ, 21 Փետրւարի 2015 12:50

Հանգիստ առաւ Զաւէն Ղուկասեանը

Երէկ, 64 տարեկան հասակում կեանքին հրաժեշտ տւեց Իրանի անւանի կինոքննադատ՝ Զաւէն Ղուկասեանը:
Զաւէն Ղուկասեանը վերջին շրջանում պայքարում էր ծանր հիւանդութեան դէմ, որի հետեւանքով տեղափոխւել էր Վիեննա, որտեղ աւելի քան չորս ամիս տեւած բուժշրջանն անցկացնելուց յետոյ Իրան վերադարձաւ սրանից մէկ ամիս առաջ:

Published in Համայնք

Ինչպէս տեղեկացւել էր ընթերցողս նախօրօք, Զաւէն Ղուկասեանը ամիսներ առաջ նոյն նպատակով մեկնել էր Աւստրիա, որտեղ տանելով ծանր վիրահատութիւն եւ վերակենդանացման բաժնում յաջորդած ծանր շրջանը, արդէն «տուն» է վերադարձել եւ գտնւում է ուժերի վերականգնողական շրջանում:

Published in Համայնք
Չորեքշաբթի, 19 Նոյեմբերի 2014 12:40

Զաւէն Ղուկասեանը՝ Վիեննայի հիւանդանոցում

ԻՍՆԱ-ից տեղեկանում ենք, որ ֆիլմարւեստի իրանահայ վերլուծաբան Զաւէն Ղուկասեանը, որը ամէն տարի սեպտ.-հոկտ. ամիսներին հրաւիրւում է Աւստրիա՝ մասնակցելու «Վիեննալէ» փառատօնին, այս տարւայ սեպտեմբերին, առողջական բարդութիւնների հետեւանքով փոխադրւել է Վիեննայի «Ա-Քա-Հա» հիւանդանոցը եւ վիրահատութեան ենթարկւել:

Published in Հասարակական

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։